Ըստ Ախուրյանի շրջանից ստացած վստահելի տեղեկությունների` մոտավորապես մեկ շաբաթ առաջ իր շքախմբով այդտեղ էր մի անձնավորություն, որը շատ նման էր Ռոբերտ Քոչարյանին:
Եվ նա եկել էր որսի` Ախուրյանի ափին, սահմանապահ ուղեկալի հսկողության տակ գտնվող գոտում, որսի օբյեկտն էլ Կարմիր գրքում ընդգրկված մեծ մորեկտցար անունով թռչունն է, որի միսը համարվում է արտակարգ համեղ: Ինչեւէ, ասում են, թե հատուկ ռեժիմային գոտի Քոչարյանին նմանվող մարդն ու իր ուղեկիցները մուտք էին գործել միանգամայն անարգել. սահմանապահները նրանց ոչ հարցուփորձ են արել, ոչ էլ փաստաթուղթ պահանջել: