Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԱՆ ՎՊ-Ի ԽՆԴԻՐԸ ՉԷ

Արխիվ 12-16

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԱՆ ՎՊ-Ի ԽՆԴԻՐԸ ՉԷ

"Վերահսկիչ պալատը անում է իր աշխատանքը: Այսինքնª անում է բացահայտումներ: Բայց դրանց հետագան ՎՊ-ի խնդիրը չէ: Մնացածը մեր ֆունկցիաներից դուրս է": Երեկ 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումից հետո, պատասխանելով մեր հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՎՊ-ի կատարած մի շարք բացահայտումներից շատ քիչ մասն է իրավապահներին հասնում, ասաց Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը:
Նկատենք, որ պատասխանն առնվազն տարօրինակ է: Թեկուզեւ այն առումով, որ, այնուամենայնիվ, կան որոշ գործեր, որոնք ՎՊ-ն փոխանցել է իրավապահներին: Եթե դա ՎՊ-ի ֆունկցիաներից դուրս է, ուրեմն կստացվի, որ այդ գործերն իրավապահներին ուղարկելով` սույն կառույցն իր լիազորություններից դուրս է եկել, ինչը դատապարտելի է: Եթե դատապարտելի չէ, այսինքնª ՎՊ-ն, թեկուզ իր իրավասություններից դուրս, կարող է գործեր ուղարկել իրավապահներին, եւ մի շարք գործեր, այնուամենայնիվ, չի ուղարկել, ապա հարց է ծագում, թե նման երկակի ստանդարտը ուղղակիորեն կոռուպցիայի ճանապարհ չէ՞: Կամ այն գործերը, որ ուղարկել է` կոնկրետ անձանց եւ կազմակերպությունների "վատություն անելու" տեսք չի՞ ստանում:
Ամեն դեպքում, եթե հավատանք, որ ՎՊ-ն իրոք իր բացահայտումները իրավապահներին փոխանցելու որեւէ պարտավորություն չունի, ապա այս կառույցի գոյությունն է սկսում անիմաստ ու անհեթեթ թվալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ