Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«Գները որոշում է հանձնաժողովը եւ կապ չունի, թե այն օտարին ենք տվել, թե՝ ոչ». ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

Արխիվ 12-16

«Գները որոշում է հանձնաժողովը եւ կապ չունի, թե այն


օտարին ենք տվել, թե՝ ոչ». ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ


Ներկայումս երբ աշխարհում գնալով էներգակիրների գները նվազում են, իսկ աշխարհը գնում է «կանաչ»էներգիայի սապռման ծավալների ավելացման ճանապարհով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ եվրոպական երկրներում հոսանքի սակագինը վերանայվում են այն նվազեցնելու նպատակով, սակայն Հայաստանում, երբ նույնիսկ գազի գինը սահմանում նվազել է 25 դոլարով, կրկին ժողովուրդը կանգնել է հոսանքը թանկացնելու խնդրի առջև, ասում է ՀՀ հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը: «Երբ ժամանակին հարց էինք բարձրացնում, որ մեր էներգետիկ համակարգը ինչու ենք օտարին տալիս, ասում էին բայց հարցերը կարգավորում է Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Գները որոշում է հանձնաժողովը և կապ չունի, թե այն օտարին ենք տվել, թե՝ ոչ: Բայց ստիպված եմ հայտարարելու, որ հանձնաժողովը ծառայում է օտարին, ոչ թե հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է Ա.Սադոյանը:

Անցյալ տարվա 4 դրամի թանկացման ժամանակ հանձնաժողովի ունումնասիրությունները հանգեցրել են տարօրինակ հարցերի բացահայտման: Պարզվում է, որ Հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագները սահմանելուց բացի սահմանում է նաև այսպես ասած ընկերության շահութաբերության աստիճանը, որը կազմում է ընդհանուր հասույթի 10-ից 12 տոկոսը:«Դա նշանակում է, որ ինչքան թանկ լինի գազը սահմանին, ինչքան թանկ տեղափոխվի գազը, ինչքան թանկ էլեկտրաէներգիա արտադրվի, այնքան մեծ շահույթ կունենա բաշխիչ ցանցը, որովհետև այդ բոլորի թանկացումներից 12 տոկոսն իրենն է»,- ասում է Ա. Սադոյանը:

Այս կարգի հանցագործություն թույլ տալ, չի կարելի, ասում է Սադոյանը և առաջարկում առանձնապես չխորանալ ներկայացված փաստաթղթի դետալների մեջ: «Այն ուսումնասիրելն անիմաստ է, քանի որ ներկայացված փաստարկները զուրկ են իրականությունից»,- ասում է Սադոյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ