«ԷՍ ՊԱՀԻՆ ԱՉՔԻՍ ԱՌԱՋ ՄԵՆԱԿ ԷՐԵԽԵՍ ՈՒ ԱԽՊԵՐՍ ԵՆ». ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Արխիվ 12-16«ԷՍ ՊԱՀԻՆ ԱՉՔԻՍ ԱՌԱՋ ՄԵՆԱԿ ԷՐԵԽԵՍ ՈՒ ԱԽՊԵՐՍ
ԵՆ». ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր և որդու առողջական վիճակը նույն է, առաջընթաց չկա: Այս մասին iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Հակոբ Հակոբյանը:
- Եթե պետք լինի երկրից էլ կհանեմ մենակ էրեխուս ու եղբորս փրկեն:
- Պարոն Հակոբյան ճի՞շտ է, որ գազալցակայանը 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել և դրա համար մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1 մլն դրամի չափով:
- Ես այդ հացերին չեմ ուզում հիմա անդրադառնամ, էս պահին իմ աչքի առաջ մենակ էրեխես ա, ախպերս, ուրիշ հարցերի մասին մտածել անգամ չեմ կարում:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, ինչի հետևանքով վիրավորվել են Հ. Հակոբյանի եղբայրը, որդին և գազալցակայանի աշխատակիցը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
