ՄԻՊ-Ը ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՄԻՊ-Ը ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանին լրագրողները խնդրեցին անդրադառնալ ՀԷՑ-ի` էլեկտրաէներգիայի թանկացման հայտին: «Մտահոգված եմ եւ գրություն եմ ուղարկել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Մի շարք հարցադրումներ ենք ներկայացրել մեր դիմումում»,- ասաց պրն Անդրեասյանը:
Ըստ օրենքի`վերոնշյալ խնդրի վերաբերյալ պետք է լինի հանրային քննարկում: «Ովքեր են լինելու քննարկման շահագրգիռ կողմերը, որպեսզի լինի պատշաճ գործընթաց: Միայն գործընթացի պատշաճ լինելուց հետո կարող եմ անդրադառնալ բովանդակային հարցերին, որոնք եւս ուղարկել եմ Ռոբերտ Նազարյանին»,- մանրամասնեցբ օմբուդսմենը:
Անդրեասյանի խոսքով` պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն, թե ՀԷՑ-ի ծախսերը ողջամի՞տ են, արդյոք դրանք բխում են ճոխություն վայելելու մարդկանց ցանկությունից: «Կառավարությունը, կարծում եմ, եւս համամիտ է այս մոտեցմանը: Եթե հիմավորվի, որ ինչ-ինչ մարդկանց վատ վարչարարւթյան, ճոխամոլության կամ որեւէ այլ պատճառներով բարձրացվում է մի գին, որը չպետք է լինի, դա իհարկե, կլինի մարդու իրավունքների խախտում»,-եզրափակեց Կարեն Անդրեասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
