«ԸՆՏԱՆԻՔ ՔԱՆԴՈՂ» ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ` ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՄԾԻԾԱՂ ՏՎՈՂ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16«ԸՆՏԱՆԻՔ ՔԱՆԴՈՂ» ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ` ԸՆՏԱՆԵԿԱՆ
ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՄԾԻԾԱՂ ՏՎՈՂ ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը: Հաշվետվության ներկայացումից հետո
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՄԻՊ-ին հիշեցրեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է ՀՀ-ում ընտանեկան բռնությանը: Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ նախորդ տարի մոտ տասը արձագանք են ունեցել: «Եղել են առանձին դեպքեր, երբ ոստիկանը քմծիծաղ է տվել բռնության ենթարկված կնոջ բողոքը լսելիս: Ցավալի է, բայց ոստիկանը կարող է այնպես անել, որ բռնության ենթարկված կինը վերադառնա ընտանիք եւ շարունակի բռնության ենթարկվել երեխայի հետ»,- մանրամասնեց ՄԻՊ-ը:
Ինչ վերաբերում է այն հակադարձումներին, թե ընտանեկան բռնության մասին խոսելը նշանակում է ընտանիք քանդել, Կարեն Անդրեասյանը նման հակադարձումներ անողներին համարեց հետադիմական հայացքներ ունեցողներ:
Ի դեպ, բռնության ենթարկված կանանց տրամադրվող ապաստարաններում, ըստ Նաիրա Զոհրաբյանի, երբեմն ավելի վատ վիճակ է` տերթոդիկյան մեթոդների կիրառման պակաս չի զգացվում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
