Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԻՊ-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՀՆՈՐՀՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ՄԻՊ-Ը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԴՐԱՄԱՇՀՆՈՐՀՆԵՐԻՑ


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով 2014-ի՝ ՄԻՊ մասով բյուջեի կատարողականը, նշեց, որ հաշվետու տարում արագ արձագանքման ծառայության վրա ծախսել են 20 մլն դրամ, որից 6 աշխատողների տարեկան աշխատավարձը կազմել է 13 մլն 279.000 դրամ, կենցաղային ծախսերը՝ 214.000 դրամ, արտաքին գործուղումները՝ 410.000 դրամ, տրանսպորտային ծախսերը՝ մեկ միլիոն 582.000 դրամ:
ՄԻՊ աշխատակիցները, ըստ նրա, այցելել են փակ հաստատություններ, եղել է 183 այցելություն, որից 125 եղել է պլանավորված, իսկ 58-ը՝ խնայողությունների հաշվին են իրականացրել:

Օմբուդսմենը անդրադարձավ նաև հոգեբուժարաններ այցելություններին, որոնց մասին «բարձր հրապարակումներ» եղան նախորդ տարի, թե ինչպիսի «խայտառակ վիճակում» են գտնվել։

«Առողջապահության նախարարությունն առաջին ամիսներին սվիններով ասում էր, որ նման բան գոյություն չունի, բայց այս տարվա առաջին եռամսյակում արդեն որակական աճ ենք տեսնում»,-ասաց նա:

Անդրեասյանը շեշտեց, որ հրաժարվել են միջազգային գործընկերներից դրամաշնորհներ ստանալ, որպեսզի հասարակության մոտ շահարկումներ չլինեն, սակայն համագործակցում են տարբեր ՀԿ-ների հետ, որոնք հայթայթում են տարբեր ռեսուրսներ և համագործակցության եզրեր են գտնում ՄԻՊ գրասենյակի հետ՝ փորձելով խնդիրներին համատեղ լուծումներ գտնել:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ