ԹՈՒԼԱՏ(ԿԸՀ-Ն ՊԱԼԱՉԻՆ "ՌՈՒՍՏԱՄ ԵՎ ԶՈՀՐԱՊ" ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԹՈՒԼԱՏ(ԿԸՀ-Ն ՊԱԼԱՉԻՆ "ՌՈՒՍՏԱՄ ԵՎ ԶՈՀՐԱՊ" ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Հիշիր, Պալաչ, դու քո ձեռքով քեզ կսպանես:
ՄԻՆԻ ՇՈՒԿԱ
(ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՓՈՔՐԱԹԻՎ
ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
ՉՓԱԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ "Հրազդան" տոնավաճառի տնօրինության` տոնավաճառից այնքան վաճառողներ են գնացել, որ տոնավաճառից վաճառն ա մնացել:
% % %
ԱՉՔԸ ՏԵՍԱԾԻՑ Ա ՎԱԽԵՆՈՒՄ
(ՖՐԱՆՍԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՆԹ
ՈՍԿԵՐՉՅԱՆԻՆ ՓԱՐԻԶԻ
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՀԵՏ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մի Շանթն էլ ա էս երկրին հերիք:
% % %
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Աբովյանցիները Պալաչին այնքան են սիրում, որ ընտրացուցակում երկու տեղ են դրել:
ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՔ ՈՒ ՑՐԻՎ
Ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի` Քոչարյանի կադրերից մի մասը պասիվ է, Օսկանյանը մեկնել է ԱՄՆ, իսկ Վահե Հովհաննիսյանն արտագաղթել է երկրորդ նախագահի գրասենյակ:
% % %
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ` ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ
(ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՕԳՏԻՆ ՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ դատական դեպարտամենտի` այն, ինչ ֆուտբոլային խաղի ժամանակ գոռում են դատավորի հասցեին, կապ չունի սույն դատավորի հետ:
% % %
ՔԻԼԼԵՐԸ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Մարալ էի ման գալիս, համա Լիսկա դուրս եկավ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
