ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԱՐԳԵԼԵՑ ԹՌՉՆԱՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Արխիվ 12-16- Գիտենք, որ Հայաստանն արգելել է թռչնամսի եւ թռչնաբուծության արտադրանքի ներկրումն այն երկրներից, որտեղ թռչնագրիպ է արձանագրված: Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանն Ադրբեջանից մի քանի օր ուշ թռչնամսի ներմուծումն արգելեց Թուրքիայից:
Երեւան ք. բնակիչ
Արմեն Անտոնյան:
Հարցին պատասխանում է Գյուղատնտեսության նախարարության
անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը.
-Պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ այնպիսին են, որ հնարավորություն է տալիս ինչ-ինչ միջանցքներով թռչնագրիպի մասին ավելի վաղ տեղեկանալ: Համենայնդեպսª Հայաստանում տեղեկությունը լիազոր մարմինն ստացել է ամսին 5-ին, արդեն իսկ 6-ին աշխատանքներ են կատարվել եւ 7-ին արդեն արգելքի հրամանն ընդունվել է: Թուրքիայում միայն մեկ դեպք է գրանցվել, եւ կան կենդանիների համաշխարհային կազմակերպությունների կողմից ընդունված նորմեր, որոնք թույլ չեն տալիս նման դեպքերում առանց համապատասխան պատճառաբանության` փակել ամբողջ երկրի տարածքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
