ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ ԳՆԱՑՔԻ ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ
"Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ Երեւան-Բաթում-Երեւան երթուղում գործող "Արմենիա" ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են: Ֆիրմային գնացքի ամենօրյա երթեւեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին:
Երեւանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաեւ ՀԿԵ կայքում` www.ukzhd.am:
Երեւանից Բաթում ուղեւորության տեւողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը` 15 ժամ 50 րոպե:
Անցած տարվա համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ եւ անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում եւ ննջավագոններում ուղեւորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի համեմատ 2014 թվականին "Արմենիա" ֆիրմային գնացքի ուղեւորների թիվն աճել է 538%-ով` 8,6 հազարից մինչեւ 46 հազար:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երեւան-Բաթում-Երեւան միջազգային գնացքին շնորհել է "ֆիրմային" կարգավիճակը եւ "Արմենիա" անվանումը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
