Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ


"Արեւելյան գործընկերության"  Ռիգայի գագաթաժողովը թեեւ մի քանի օր առաջ է ավարտվել, սակայն դրա հետ կապված մի քանի հարցերի շուրջ քննարկումներն ու ամփոփումները դեռ շարունակվում են: Եվ ամենաչարչրկված հարցըª ճի՞շտ էր, որ Հայաստանը այդ միջոցառմանը մասնակցեց ամենաբարձրª նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով, այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոչ միայն Ռիգա չգնաց, այլեւ նույնիսկ այնտեղ ԱԳ նախարարի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը մի իսկական շոու սարքեց:

ԻՍԿ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ "ԵՎ-ԵՎ"-Ը ԲԱՑԱՌՎՈՒՄ Է

Հիշատակված հարցը, հասկանալի է, հնչում է այն ենթատեքստով, թե Ռուսաստանը, որը "Արեւելյան գործընկերությունն" ու, մասնավորապես, այս գագաթաժողովը համարում էր բացահայտորեն իր դեմ ուղղված, չի՞ սկսի մտածել Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի նոտաներ փոխելու մասին: Առավել եւս, որ այս օրերին շրջանառության մեջ մտավ տեղեկատվություն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մեկնել Բաքու: Եվ գումարած դրանª նախօրեին եռօրյա այցով Մոսկվա մեկնեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, ով բացի ՌԴ ԱԳ նախարար Լավրովից, հանդիպելու է նաեւ ռուսական իշխանության մի քանի այլ առանցքային լիդերների հետ եւս:
Բայց ասել, թե ռուս-ադրբեջանական նման դիվանագիտական ակտիվացումը եւ նույնիսկª Կասպից ծովում նախատեսված համատեղ ռազմավարժանքները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հաշվին են եւ գոնե հեռավոր կապ ունեն Ռիգայի հետ, միամտություն կլիներ: Ավելին. Ռիգայի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը ոչ միայն Կրեմլում խանդի նոպաներ չի առաջացնի, այլեւ ավելի շուտ հակառակ ռեակցիան է սպասելի: Նկատի ունենք գագաթաժողովի վերջնական հռչակագրում Ղրիմը ռուսական անեքսիայի գոտի ներկայացնելու հայտնի պատմությանը, որը, ըստ էության, տապալվեց, երբ Հայաստանը եւ Բելառուսը ի սկզբանե կտրուկ դեմ արտահայտվեցին: Այսինքնª անեքսիայի թեմային, չնայած բավականին համառ փորձերին, չհաջողվեց միացնել հետխորհրդային տարածաշրջանի երկրներին, եւ, հատկապես, Եվրասիական միության անդամ Հայաստանին եւ Բելառուսին: Մինչդեռ հենց դա էր Ռիգայի գագաթաժողովից սպասվող Մոսկվայի համար բավականին տհաճ եւ վտանգավոր առնվազն քարոզչական նոր փուլի մեկնարկ խոստացող դրվագը, եւ այդ վտանգի չեզոքացման համար Կրեմլը նույնիսկ "տակից" կողջունի մասնավորապես Հայաստանի ներկայությունը ու այդ հարցի շուրջ բացահայտ եւ կուլիսային գործունեությունը գագաթաժողովում:
Իսկ իր համար Հայաստանն ուներ այլ խնդիրների լուծման անհրաժեշտություն: Առաջինը. կար Եվրոպայում Ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվությունը պահպանելու խնդիր, եւ այդ տեսանկյունից գագաթաժողովին ամենաբարձրª նախագահի մակարդակով մասնակցությունն անհրաժեշտություն էր: Երկրորդը. Հայաստանն այս տարեսկզբից ԵՏՄ անդամ է, եւ Ռիգայում ՀՀ նախագահի ունեցած մի շարք, այդ թվումª կանցլեր Մերկելի հետ հանդիպումը դեռ զգացվող եվրոպական խանդը չեզոքացնելու լավ հարթակ էր: Արդյունքում, եթե մեկ տարի առաջ Հայաստանի դեմ էին դրել տխրահռչակ "կամ-կամ"-ի տարբերակը, այս մեկ տարվա ընթացքում Եվրոպան, ասենքª նաեւ Ռուսաստանը արդեն միանգամայն նորմալ են վերաբերում "եւ-եւ"-ի տարբերակին, որը ժամանակին առաջ էր քաշել Սերժ Սարգսյանը: Ընդ որում, այդ "եւ-եւ"-ի քաղաքականությունը մի կողմիցª ծավալվում է նաեւ դեպի ԱՄՆ, մյուս կողմիցª Չինաստան, հաշվի առնելով այդ երկրներ ՀՀ նախագահի ունեցած հայտնի այցելությունների արդյունքները:

ԻՍԿ ԲԱՔՈՒՆ ԴԵՌ "ԿԱՄ-ԿԱՄ"-Ի ԱՌԱՋ Է


Մի խոսքովª Ռիգան վերջնականապես փաստեց, որ աշխարհում տիրող այս գերծանր մթնոլորտում, երբ հիշատակված "կամ-կամ"-ի եւ նմանատիպ գործընթացների արդյունքում նույնիսկ Ուկրաինայի կարգի խոշոր պետություններն են հայտնվում մասնատվելու, պատերազմների, "հեղափոխությունների" եւ կատակլիզմիկ բնույթի այլ ցնցումների թիրախում, Հայաստանի արտաքին քաղաքականությանը հաջողվեց համատեղել անհամատեղելինª միաժամանակ պահպանել առնվազն նորմալ հարաբերություններ արդեն բացահայտ թշնամանքի փուլ մտած արեւմտյան եւ արեւելյան ճամբարների հետ: Ընդ որումª միաժամանակ բավականին ամրապնդելով դիրքերը երկու ամենաառանցքայինª Ցեղասպանության ճանաչման եւ Ղարաբաղի ուղղություններով:
Մյուս կողմից էլª գագաթաժողովից նեղացածի կերպարանքով Ադրբեջանի փախուստը ակնարկ է, որ արեւմտյան ուղղությամբ նավթագազային քաղաքականությունը, մեղմ ասած, կաղում է, թեեւ այդ նույն քաղաքականությունը լուրջ խնդիրներ է ստեղծել նաեւ Ռուսաստանի ուղղությամբ: Արդյունքումª սպասելի էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը Ռիգայից հետո պետք է շտապեր Մոսկվա: Բայց այնտեղից էլ է հնչում ակնարկ, որ ժամանակն է, որ Բաքուն կողմնորոշվի, թե որ դիրքում է կանգնած: Մասնավորապեսª իր կապերով հայտնի "ՏԱՍՍ"-ը նախ հիշեցնում է օրերս ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու հայտարարությունը, թե. "Այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ լուրջ տարաձայնություն չկա...": Եվ թվարկում է մի քանի առանցքային հակասությունների մասին վկայող վերջին օրերի կոնկրետ փաստեր. մինչ Մոսկվա գալը Մամեդյարովը մայիսի 13-14-ին մասնակցել է Թուրքիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հայտնի գագաթաժողովին, որին տրված էր ընդգծված հակառուսական երանգ: Հետոª Մամեդյարովը Ռիգայում էր, որտեղ. "Ակտիվորեն բարձրացվեց Ռուսաստանը շրջանցող այսպես կոչված "Հարավային գազային միջանցքի" շինարարության հարցը: Այդ ծրագրում, ինչպես նշված է գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում, հատուկ դերակատարություն ունի Ադրբեջանը":
Այն, որ հենց այդ "Հարավային գազային միջանցքի" ու դրա հակակշիռ ռուսական "Թուրքական հոսք" գազատարի թեմաներն են Եվրոպայի ուղղությամբ ռուս-ամերիկյան "պատերազմի" առանցքներից մեկը, հայտնի փաստ է: Եվ արդեն ժամանակն է, որ Բաքուն վերջնական խոսքն ասի այս մասին: Այդ ծրագրից հրաժարվելով` Իլհամ Ալիեւը ոչ միայն ամերիկյան քաղաքական ուղղությունից, այլ նաեւ գազի ծավալուն արտահանման հեռանկարներից է ձեռք քաշելու: Իսկ եթե չհրաժարվի, միշտ էլ պետք է աչքի առաջ ունենա այն վտանգը, ցանկացած պահին Վրաստանը կարող է որոշելª շրջվել դեպի ԵՏՄª Ադրբեջանին թողնելով լիակատար շրջափակման մեջ: Ռուսաստանն էլ դա է ընդունելու որպես իր նկատմամբ թշնամություն: Մինչդեռ մեծ հարցականի տակ է, թե այդ "Հարավային գազային միջանցք" ասվածը, որի մասին, թեեւ երկու տասնամյակ խոսվում է, բայց այդպես էլ կյանքի չի կոչվում, այդ ո՞ր երաշխիքով այս անգամ իրողության կդառնա:
Այսպիսովª ընտրության պահն է, սակայն "կամ-կամ"-ը "եւ-եւ"-ի փոխարինելու տարբերակ Բաքուն գոնե այս պահին չունի: Իհարկեª Ռուսաստանի ուղղությամբ այս մանյովրները կարող է եւ իրոք նշանակում է, որ Ադրբեջանն իր ընտրությունը կատարել է. համենայնդեպսª Ռիգայից փախչելուց հետո տրամաբանություն կունենար, եթե Բաքուն իրոք որոշեր հայացքն ուղղել դեպի Ռուսաստան: Բայց այս դեպքում էլ առաջ է գալու մեզ համար կարեւորագույն մեկ հանգամանք. Բաքվիª ռուսական ազդեցության գոտի վերադառնալու դեպքում Մոսկվայի համար էականորեն կարեւորվում է Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցը:
Ամեն դեպքումª երեկ կայացած Լավրով-Մամեդյարով հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ղարաբաղյան բանակցությունները թեեւ շարունակվելու են "Մինսկի խմբի" շրջանակներում, սակայն Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների մակարդակով եւս աշխատում է այդ ուղղությամբª այն համարելով ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Դա, հասկանալի է, ակնարկ է, որ որեւէ տեղաշարժ չի լինի, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չցանկանան բան փոխել: Բայց ահա շատ ավելին ասաց Մամեդյարովը. "Մանրամասնորեն, դետալային կարգով քննարկեցինք բանակցություններում առաջ գնալու հնարավորության հարցը, եւ Սերգեյ Վիկտորովիչի ¥Լավրովի¤ խոսքում նկատվող լավատեսության նոտաները ես էլ եմ կիսում": Սա հիշեցնում է դեռ Վ. Պուտինի հայաստանյան այցից առաջ շրջանառության մեջ մտած լուրերի մասին, որ Ռուսաստանը կարող է հակամարտության կարգավորման հարցով կտրուկ ակտիվացնել իր գործունեությունըª որպես հիմք առաջ տանելով "Մադրիդյան սկզբունքները":
Բայց մյուս կողմից էլ չբացառենք, որ Մոսկվայի ուղղությամբ Բաքվի այս մանյովրները դեռ մի որոշ ժամանակ շահելուն միտված խաղ են, թեեւ դա շատ ռիսկային կլիներ: Իսկ եթե խաղ չէ, ապա ամենամոտ ապագայում պետք է սպասել ղարաբաղյան բանակցությունների ակտիվացման:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ