Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՉԱՑՐԵՑ"

Արխիվ 12-16

"ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՓՉԱՑՐԵՑ"

Ռիգայում մայիսի 22-ին ավարտվեց Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ԵՄ-ն համաձայնության է հասել Հայաստանի հետ ապագա հարաբերությունների շրջանակի շուրջ եւ համատեղ հռչակագիր է ընդունվել:  Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով գագաթաժողովի արդյունքներին, ասաց, որ Հայաստանը Ռիգայում ռեալ առաջընթաց  կարող էր ունենալ եւ ունեցավ` վիզային ռեժիմի  հարցում: "Վիզաների ռեժիմի հեշտացման գործընթացը բավական հաջող է ընթանում Հայաստանում: Շատ ու շատ  տեխնիկական հարցեր լուծեց մեր երկիրը",- ասաց քաղաքագետը:
Ի տարբերություն մի շարք եվրոպական երկրների,  ՀՀ կառավարությունը,  Ստեփան Գրիգորյանի կարծիքով, վիզային ռեժիմի դյուրացման հարցում որոշակի առաջընթաց արձանագրել է:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելուն, որը "Horizon 2020" ծրագրի տեսքով ամրագրվել է հռչակագրում, քաղաքագետն այդ ծրագիրը համարեց Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների համագործակցության սկիզբ. "Քանի որ Հայաստանը հրաժարվեց  ԵՄ-ի հետ կնքել ասոցացման  համաձայնագիրը, պետք է հիմա սպասենք Հայաստանին տրվելիք Եվրահանձնաժողովի  մանդատին: Հիմա աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի ԵՄ-ի 28  երկրներ իրենց համաձայնությունը տան Եվրամիությանը` Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար",- վերլուծում է քաղաքագետը:
Եթե Հայաստան-ԵՄ հարաբերություններն այս  տեմպերով շարունակվեն, կարող ենք հասնել "եւ-եւ"-ի քաղաքականությանը: Այդ քաղաքականությանը, ըստ Ստեփան Գրիգորյանի, շուտ չենք հասնի, թեեւ Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ հարաբերություններ զարգացնել: "Գործով պետք է ցույց տրվի` որքան ենք պատրաստ",- կարծում է քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի` Ռիգայի գագաթաժողովին մինչեւ վերջ չմնալու եւ Արցախի խնդրին առնչվող դրույթներին առարկելու փաստին` Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահը կարծում է, որ Ադրբեջանն ամեն ինչ փչացրեց եւ իրեն մեկուսացրեց այս գործընթացից` նախագահ Ալիեւի չմասնակցությամբ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ