Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ 2014-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ 2014-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ


ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՇՏ ՉԻ ԼԻՆԻ

Ազգային ժողովում մեկնարկել են 2014-ի բյուջեի կատարման քննարկումները: Բնականաբար, այդ քննարկումների ընթացքում բազմաթիվ հարցեր կան, որ պետք է տրվեն տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, ու քննարկելու բան, պարզաբանելու ենթակա պահեր, բնականաբար, բավականին շատ են: Սակայն ընդդիմադիրները տվյալ դեպքում, գրեթե չեն օգտվում գործադիրի ներկայացուցիչներին "նեղելու" պատեհ առիթից, ու իրենք իրենց էլ նեղություն չեն տալիս խորանալու բյուջեի կատարողականի հարցերի մեջ:

Պատճառը պարզ է` այդ քննարկումների հեռարձակում չկա, հանդիսատես չկա... Էլ ինչո՞ւ իզուր տեղը ուղեղներին եւ լեզուներին զոռ տան:

ՌԻԳԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՉԲԱՑԵՑ

Արեւմտամետները, բնականաբար, չեն կարող գոհ լինել Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներից: Ճիշտ է, մեր երկիրն այնտեղ ներկայացված էր առաջին դեմքով, սակայն շրջադարձային որեւէ փաստաթուղթ չընդունվեց: Գագաթնաժողովի հայտարարությունը ավելի շուտ նման էր աջաբսանդալի, եւ վերապահումները ավելի շատ ծավալ ունեն, քան բուն տեքստը: Դե, մերոնք եւ բելառուսները թույլ չտվեցին Ղրիմի հարցով Ռուսաստանի բոստանը քար գցել, Ադրբեջանի պատվիրակությունը հույժ  դժգոհ էր, որ Արցախը չդարձավ դատափետման թիրախ... Կարճ ասած, յուրաքանչյուրը ինչ-որ բանի դեմ առարկեց: Արդյունքում տակը մնաց հռչակագիր, որը ոչ ավելի է, քան` բարի ցանկությունների եւ տեխնիկական խնդիրների ցուցակ:
Բավականին աղքատիկ պաշար է` եվրոպական ուղու մասին խոսելու համար: Համ էլ Հայաստանի վրա չկա առաջվա պես զորեղ եվրոպական եւ եվրաատլանտյան ճնշում: Ճիշտ է, անգլոսաքսերը շարունակում են բզբզել, բայց դա ավելի շուտ նմանվում է "մանր կեղտոտությունների", քան` ծանր ճնշումների:
Հիմա ինչ է մնում մեր ընդդիմադիրներին: "Հները" պետք է ոտատեղ գտնեն եւ խոսելու թեմաներ, քանզի այս կամ այն ձեւով պետք է նախապատրաստվեն 2017-ի ընտրություններին: "Նորերը", զորօրինակ, Տիգրան Ուրիխանյանի "Ալյանսը", կարող են թարմության էֆեկտն օգտագործել, ԲՀԿ-ն իր համար նոր ընդդիմադիր ձեւաչափը նույնպես կարող է բավականին ճկուն օգտագործել եւ փորձել ծանրակշիռ տեղ ապահովել ապագա խորհրդարանում:
Սակայն ինչից խոսեն "հները": Երկրի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական կողմնորոշման հարցը գործնականում փակ է, եւ դժվար է լուրջ միավորներ վաստակել այն թեզի վրա, թե ինչքան քըխ են ռուսները: Բյուջետային քննարկումներով ընդդիմադիր ամբիցիաների որկորը չես կշտացնի, մանավանդ, որ ուղիղ հեռարձակվող ամբիոն չկա, չկան նաեւ այնպիսի ակնհայտ ու զռացող խոշոր չարաշահումներ, որոնք հնարավոր լիներ ճշմարտության մարտիկի դիրքերից մտցնել ընտրողի աչքը:
Այ, այլ խնդիր է էլեկտրաէներգիայի թանկացման հայտը: Հարցը հուզում է անխտիր բոլորին, այդ հարցի վրա հնարավոր է ակտիվություն դրսեւորել եւ նախընտրական միավորներ հավաքել: Նույնիսկ ակցիաներ են արդեն անցկացվում` 2 օրից հանրահավաք, իսկ "մթության 2 ժամ" ակցիան, երբ ոչ քիչ թվով էլեկտրոնային ԶԼՄ-ներ, երկու ժամ ոչ մի տող, պատկեր կամ տեսանյութ չեն ավելացրել, արդեն կայացել է: Բայց այդ հարցում էլ որոշակիություն կլինի միայն այն բանից հետո, որ Ռոբերտ Նազարյանը հայտնի հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը, իսկ մինչ այդ շատ բան մնում է տեսական քննարկումների հարթությունում:

"ՌԵԺԻՄԻ ԽՈՒՃԱՊԻ" ԴՐՈՇԸ ԳԵՏՆԻՆ ԵՐԿԱՐ ՉՄՆԱՑ

Ի դեմս ՀԱԿ-ի, մեր հանրությունը այնքան լսեց, որ "ռեժիմը խուճապի մեջ է", որ մարդկանց ականջներին կոշտուկներ գոյացան: Ախր, շատ պնդաճակատ է այդ ռեժիմը, խուճապից ոչ մի կերպ չի ուզում անցնել անկման, ընդդիմացողներն էլ հանցավորության աստիճանի թույլիկ են: Ճիշտ է, ՀԱԿ-ի համար կար յուրահատուկ կարճատեւ "ոսկեդար", ավելի ճիշտ` "ոսկե տարի", երբ  կային "եռյակ-քառյակներ" ու ԲՀԿ-ն համաձայն ԼՏՊ-ի "քաղաքագիտական վերլուծության" պետք է դառնար "ռեժիմը տապալող", բայց... Գաղափարն այնքան ՀԱԿմեջ էր եղել, որ նույնիսկ ՀԱԿ-ը էլ չի խոսում, որ "ռեժիմը խուճապի մեջ է":  
Սակայն այդ կարգախոսը հանկարծ յուրացրեց պարապ մնացած "Հիմնադիր խորհրդարանը": Մինչ այդ միավորման առաջնորդները բանտում էին, գոնե քաղբանտարկյալների հարց խաղացնել կլիներ, առավել եւս, որ զանգվածային անկարգության մտադրություն ունենալը այդքան էլ չէր քաշում կարգին պատժաժամկետների` ի տարբերություն ռեալ անկարգությունների: Բնականաբար, թեման այս կամ այն ձեւափոխումներով շարունակվում է` մեկ պահանջում են իսպառ վերացնել քրեական գործը եւ պատժել հարուցողներին, մեկ հայտարարում, որ միեւնույնն է` քաղբանտարկյալներ կան, թեկուզեւ ի դեմս Շանթ Հարությունյանի եւ նրա տղերքի: Համ էլ Պավել Մանուկյանը` հռչակավոր Ապարանցի Պավլիկը, հայտարարեց, որ բանտերում կան շուրջ 50 ազատամարտիկներ:
Անշուշտ, կարող է այդ թեման զգացմունքային տոնայնությամբ խաղարկվել, սակայն, եթե հաշվի առնենք, որ ազատամարտի մասնակիցները շուրջ 20 հազար էին, գումարած դրան` պատերազմը շատերին դարձրել է տաքարյուն եւ չզիջող, 50 հոգի բանտերում, օբյեկտիվորեն մեծ թիվ չէ:
Սակայն "Հիմնադիր խորհրդարանի" գլուխգործոցը ՀԱԿ-ի` ազատության հրապարակի ասֆալտին թողած "ռեժիմը խուճապի մեջ է" անունով դրոշը գետնին բարձրացնելն ու վեր պարզելն էր: Ճիշտ է, "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչները ՀԱԿ չեն, համեմատաբար նոր են, իսկ նրանց "հները" ոչ թե քաղաքական ինտրիգաների, այլ մարտական հրամանատարների իմիջ ունեն, սակայն այս դեպքում էլ այդ հնամաշ կարգախոսը արդյունավետ չի կարող լինել: Եվ ի՞նչ են բերում որպես խուճապի "հիմնավորում"` այն, որ նույն "Հիմնադիր խորհրդարանի" արտերկրյա հովանավորներից մեկին իշխանությունը երկիր մուտք գործելու արտոնություն չի տալիս: Ասում են` իբր թե սարսափից, սակայն իրականում ինչո՞ւ պետք է որեւէ ողջամիտ իշխանություն դռները լայն բացի ինչ-որ արտերկրյա "քաղաքական գաստրոլյորների" առջեւ: Դե, ժամանակին տեսել ենք, թեկուզեւ Արկադի Վարդանյանի գաստրոլները, եւ, ի վերջո, նա հայտնվեց բանտում, մեղմ ասած, քաղաքականությունից անչափ հեռու պատճառով` սպանություն կազմակերպելու համար: Համ էլ առանց այդ "գաստրոլյորների" էլ, ունենք անընդհատ ոտատակ ընկնող եւ գարշահոտություն տարածող գրանտածիծ "քաղաքացիական հասարակություն", որն անում է նորմալ մարդու ուղեղում չտեղավորվող բաներ` զբաղվում համասեռամոլության լոբբինգով, տարածում ֆեմինիստական այլասերվածություններ` կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ, պաշտպանում մարդկանց, բառիս բուն իմաստով, գիժ սարքող աղանդներին:
Ինչեւէ, թեեւ այժմ խելքը գլխին հրապարակային քաղաքական իրադարձություններ չկան, սակայն ամբողջ քաղաքական դաշտը` իշխանությունով ու ընդդիմությունով հանդերձ, փնտրտուքների մեջ է ապագա համապետական ընտրություններին ընդառաջ: Իսկ փնտրողները վաղ թե ուշ տարբերակներ գտնում են, համ էլ ամեն ճանապարհ առաջին քայլից է սկսվում: Այնպես որ, աշնանը սպասենք ինչ-որ կոնկրետ հրապարակային վերադասավորումների: Ստվերում դրանից ավել աշխատելը արդեն մի տեսակ քաղաքական այլասերվածություն կլինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ