ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԿԱՐՈՏՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀՌՈՄԻ ՊԱՊՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԿԱՐՈՏՈՒՄ Է
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Արգենտինական La Voz Del Pueblo թերթը գրում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1990 թվականից հեռուստացույց չի դիտում: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը թերթին ասել է, որ հեռուստացույցն իր համար չէ: Նա նաեւ խոստովանել է, որ չի օգտվում ինտերնետից:
պատասխանելով հարցին, թե ինչն է ավելի շատ կարոտում, Հռոմի պապն ասել է, թե զգում է ազատության պակասը, քանի որ չի կարողանում փողոց դուրս գալ, հանգիստ քայլել, մտնել որեւէ պիցցայանոց եւ պիցցա պատվիրել: «Ահա թե ինչն եմ ես կարոտում»,- ասել է , իսկ երբ լրագրողն ասել է, թե կարելի է պիցցա նաեւ տանից պատվիրել, եկեղեցու առաջնորդն ասել է՝ բայց չէ որ դա նույնը չէ:
Ֆրանցիսկոսը օրը տասը րոպե կարդում է իտալական La Repubblica-ն, իսկ իր սիրելի ակումբի՝ «Սան Լորենցոյի» հանդիպման հաշիվներն իրեն հայտնում է շվեյցարական գվարդիայի անդամներից մեկը:
