ԲԱՔՎՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ, ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԲԱՔՎՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ,
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվրոպական խաղերի նախաշեմին Բաքվում շարունակվում են հրդեհները: Դեռ չի հասցրել ցրվել բարձրահարկ շենքի հրդեհի ծուխը, այսօր էլ հրդեհվել է մի երթուղային ավտոբուս, որը հանգցնելու համար ժամանել էր հրշեջ խումբ:
Այսօր Բաքվում նաեւ տեղի է ունեցել սպանսություն, ընդ որում եղբայրը սպանել է եղբորը: Այսպես 1972 թվականին ծնված Իմրան Սոլթանովը որսորդական հրացանից կրակ է արձակել եւ սպանել է 1977 թվականին ծված Թառլանին: Սպանության պահին ավագ եղբայրը հարբած է եղել եւ հարցաքննության ժամանակ ասել է, որ իր հայրը եւ կրթսեր եղբայրը մշտապես իրեն ծեծի են ենթարկել:
Բաքվում շարունակում են նաեւ ինքնասպանությունները: Երեկ, երեկոյան 1980 թվականին ծնված Խուրբան Յախիաեւը նետվել է բարձրահարկ շենքի 16-րդ հարկից:
Սակայն ադրբեջանցիները ինքնասպանություն են գործում ոչ միայն Ադրբեջանում: Այսպես, երեկ երեկոյան Ադրբեջանի 63-ամյա քաղաքացին գտնվելով Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ թռչող ինքնաթիռում, մտել է զուգարան եւ կտրել է ձեռքի երակները:
