ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀԷՑ-Ի ՃՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ Է ՔՇԵԼ «LEXUX», ԹՈՂ ՔՇԻ, ԲԱՅՑ…»
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀԷՑ-Ի ՃՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ Է ՔՇԵԼ «LEXUX», ԹՈՂ ՔՇԻ, ԲԱՅՑ…»
Այսօր լրագողները կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեցին հոսանքի թանկացման հայտի վերաբերյալ: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչու պետք է սպառողը գողության ու թալանի համար վճարի: Նախարարի պարզաբանմամբ` սպառողը գողության ու թալանի համար չպետք է վճարի, այլ իր ծախսած էներգիայի համար:
«Հարցը հիմա ՀԾԿՀ-ի տիրույթում է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Գողության փաստով ինչու քրեական գործ չի հարուցվել մինչեւ հիմա: Ի պատասխան` նախարարն ասաց, որ երբ գողության մասին հայտարարություն կլինի, քրեական գործ կհարուցվի:
Անդրադառնալով ՀԷՑ-ի ղեկավարության կողմից «Lexux» մակնիշի թանկարժեք մեքենա ունենալու փաստի մասին` դա համարեց ընկերության ծախսեր: «Արդյոք որեւէ բաժանմունքի ղեկավար պետք է «Lexux» վարի: Եթե ուզում է «Lexux» քշել, թող քշի, միայն ընկերության շահույթի հաշվին»,- ասաց Հարությունյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
