Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԿՐՃԱՏԵԼ ՃԱՇԵՐԸ, ԸՆԹՐԻՔՆԵՐԸ, ՖՈՒՐՇԵՏՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ. «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԿՐՃԱՏԵԼ

ՃԱՇԵՐԸ, ԸՆԹՐԻՔՆԵՐԸ, ՖՈՒՐՇԵՏՆԵՐԸ»

 

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր  խորհրդարանում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց արտակարգ ռեժիմի տնտեսման տարբերակով  աշխատելու մասին: Տիգրան Ուրիխանյանը դեմ է պետական ապարատը բեռնաթափելուն` բացի բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն: «Հնարավոր չէ՞ր նախորդ տարի եւ հետագա տարիներին եւս  ֆուրշետները, ընթրիքները,  ճաշերը կրճատել եւ աշխատել արտակարգ տնտեսման ռեժիմով»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Դավիթ Հարությունյանը ճիշտ չի համարում արարողակարգային միջոցառումների հաշվին տնտեսում իրականացնելը, քանի որ դա հակառակ արդյունքն է տալիս: Ինչ վերաբերում է ընդհանրապես տնտեսումեր անելուն, նախորդ տարի կառավարությունը նոր մեքենաեր ձեռք չի բերել:

Հիշեցնենք` ԱԺ-ն սկսել է նախորդ տարի բյուջեի հաշվետվության քննարկումը: Այսօր այն վերաբերում է դատական եւ իրավական համակարգին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ