Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՆՉԵԼՈՏԻՆ ՀԵՌԱՑՎԵՑ ՌԵԱԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ, Ո՞Վ Է ԱՅԺՄ ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍԻ ԹԻՐԱԽՈՒՄ

Արխիվ 12-16

 

ԱՆՉԵԼՈՏԻՆ ՀԵՌԱՑՎԵՑ ՌԵԱԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԻՑ, Ո՞Վ Է ԱՅԺՄ ՖԼՈՐԵՆՏԻՆՈ ՊԵՐԵՍԻ ԹԻՐԱԽՈՒՄ

 



Քիչ առաջ տեղի ունեցած պաշտոնական մամուլի ասուլիսի ժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարեց, որ թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտոնանկ է արվել: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Ռեալի» նախագահական խորհուրդը որոշել է աշխատանքից ազատել Կարլո Անչելոտիին: Հույս ունեմ` թիմի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարենք հաջորդ շաբաթվա ընթացքում»,-ասաց Պերեսը: Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայում ակումբի պատմության 10-րդ գավաթը, ինչպես նաեւ հաջողության է հասել Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Այս տարի «Ռեալին» չի հաջողվել նվաճել երեք գլխավոր մրցանակներից որեւէ մեկը: Ավելի վաղ Կարլո Անչելոտին է Il Giornale-ի հետ զրույցում նշել էր, որ մեկ տարով դադարեցնելու է մարզչական գործունեությունը.«Բաց կթողնեմ մեկ տարի, քանի որ լուրջ պատճառ ունեմ դրա համար: Պետք է վիրահատվեմ եւ դեռ չգիտեմ, թե որքան ժամանակով կդադարեցնեմ մարզչական գործունեությունը: Առողջական խնդիրներս արդեն անհանգստացնում են : Վիրահատվելու եմ Վանկուվերում: 2 տարի «Ռեալը» գլխավորելը շատ բարդ է: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչքան ուժ է պահանջում այս աշխատանքը»,- նշել է իտալացի մասնագետը:

Անչելոտիի առողջական խնդիրներն են պատճառ հանդիսացել պաշտոնանկության, թե՞ այնուամենայնիվ Ֆլորենտինո Պերեսը հավատարիմ մնալով վարած քաղաքականությանը, անհաջող մրցաշրջանից հետո նոր «ուժերի»  կարիք ունի, այնքան էլ կարեւոր չէ, շուտով պարզ կդառնա մադրիդցիների նոր գլխավոր մարզչի անունը, ըստ մամուլում  շրջանառվող լուրերի ` Ֆլորենտինո Պերեսի ուշադրության կենտրոնում են Ռաֆայել Բենիտեսի ու Յուրգեն Կլոպը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ