ՕԵԿ-Ի, «ՀԱԿ»-Ի ՈՒ «ԺԱՌԱԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ВСЕ РАВНО՞
Արխիվ 12-16ՕԵԿ-Ի, «ՀԱԿ»-Ի ՈՒ «ԺԱՌԱԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ԲՅՈՒՋԵԻ
ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ВСЕ РАВНО՞
Այսօր խորհրդարանում քննարկվում էր նախորդ տարվա բյուջեի հաշվետվությունը, որին մասնակցում էին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ընդ որում` բավական ակտիվ էին ԲՀԿ պատգամավորները: Որքան էլ զարմանալի թվա, բայց ԱԺ-ի ամենաակտիվ խմբակցություն համարվող ՕԵԿ-ը ներկա չէր բյուջետային քննարկումներին: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւս չէին մասնակցում: Վերոնշյալ խմբակցությունների բացակայությունը տարբեր պատճառներով կարող է լինել: Օրինակ, բյուջեի հաշվետվությունն ուղիղ եթե չի հեռարձակվում, հետեւաբար, խմբակցությունների համար, ըստ երեւույթին, «все равно» են բյուջեի հաշվետվությանն առնչվող քննարկումները: Իսկ միգուցե թունդ ընդդիմադիրներն արդեն ասելի՞ք չունեն…
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
