ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ ԲԱՑԻ` ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ ԲԱՑԻ` ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ
ԱԺ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` այսօր խորհրդարանում ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն կառույցներին: Զեկուցողների շարքում նշված էր անեւ ՏԿԱԻՆ Արմեն Երիցյանը: Սակայն, ինչպես նկատեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, վերոնշյալ ոլորտներին առնչվող զեկույցները փոխնախարարների կամ ավելի ստորադաս պաշտոնյաների մակարդակով էր ներկայացվում: ՏԿԱԻՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը ի պատասխան այս հարցին`ասաց, որ ՀՀ նախագահի հետ աշխատանքային այցով մեկնել է Արագածոտն ու Շիրակի մարզ:
Հիշեցնենք` բացի Արմեն Երիցյանից`այսօր խորհրդարանում փնտրում էին նաեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
