ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՓԱՐԻԶԻ ԳՐԱՆ-ՊՐԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Արխիվ 12-16
ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ՓԱՐԻԶԻ ԳՐԱՆ-ՊՐԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ
Մայիսի 28-ին ՀՀ սամբոյի հավաքականը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու մայիսի 28-ից 31-ն անցկացվող «Փարիզի Գրան-Պրի» խոշոր «Ա» դասի միջազգային մրցաշարին, որն ըստ էության «Բաքու-2015» Առաջին եվրոպական խաղերին նախապատրաստվելու վերջինս տուգատեսն է: Մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը /57 կգ/, Աշոտ Դանիելյանը և Էդիկ Պետրսյանը /90 կգ/, աղջիկներից` Սոսե Բալասանյանը և Ռոզա Խաչատրյանը /52 կգ/ համապատասխան քաշային կարգերում կմրցեն ուժեղագույն մարզիկների հետ:
Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Բաքու մեկնող մարզիկների վերջնական կազմը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից նաեւ տեղեկացնում են, որ հունիսի 1-ից 18-ը մարզիկները կմասնակցեն Ստեփանակերտում անցկացվելիք ուսումնամարզական հավաքի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
