Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ. «ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՄԵԶ ՄՈՏ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ»

Արխիվ 12-16

ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ. «ՎԵՆԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՄԵԶ ՄՈՏ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ԵՆ»

 

 

Եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ (հանրությանը հայտնի է խոպանչիների մասին  օրինագիծ անվանմամբ), երբ խոսվում էր արտագնա աշխատանքի մեկնողների կողմից ՀՀ պետբյուջե  13 տոկոս եկամտահարկ վճարելու մասին, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն կառավարությանը «լավ»խորհուրդ տվեց հարկել նաեւ մարմնավաճառներին, որոնք եւս իրենց գումարները դրսում, այսինքն արտերկրում են աշխատում են: Ի դեպ մի շարք եվրոպական երկրներ փորձում են այս հարցը կարգավորել տարբեր մեթոդներով: Գերմանիայում, օրինակ, մարմանավաճառությունն օրինականացված է: Մարմնավաճառները հարկեր են մուծում, բժշկական ստուգումներ անցնում: Հոլանդիայում եւս այն օրինակացված է, չնայած Նիդեռլանդների քաղաքապետը հայտարարել էր, որ պոռնկության օրինականացումը սխալ էր:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն`վեներական հիվանդությունների շարքին դասվող  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրական պատկերը Հայաստանում այսպիսին  է: 1988թ. մինչև 2015թ. ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2051 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 692 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 33,7%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,5%: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվարկը 100 000բնակչի հաշվով ցույց է տալիս, որ ամենաբարձր ցուցանիշը Շիրակում է՝ 93,9, որին հաջորդում են Լոռու մարզը, Երևանը, Գեղարքունիքի մարզը, համապատասխանաբար  83,1,  64,9,  63,7:


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 4000:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  վեներական հիվանդությունների մասին, ասաց, որ ներկայումս ավելի շատ են հայտնաբերվում վեներական հիվանդությունները, քանի որ հիվանդությունների հայտնաբերման տեխնոլոգիաները կատարելագործվել են:

Արդյոք ժամանակը չէ առաջ քաշել մարմնավաճառների գործունեությունը կարգավորող օրենսդրական որեւէ նախաձեռնություն:«Այս պահին կդժվարանամ հստակ պատասխանել, բայց  անդրադառնալ հարցին արժե: Մեր օրենսդրությամբ խնդիրը կարգավորված է, բոլոր տեսակի  հիվանդությունների մեխանիզմը կարգավորված է, բայց կոնկրետ մարմնավաճառների խնդիրը քննարկման ենթակա է եւ  միշտ պետք է ուշադրության կենտրոնում պահել»,- «Իրավունքի»հետ զրույցում ասաց Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ