Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ՔԻՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ՔԻՉ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (+Տեսանյութ)


Մայիսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

«Գործերի ընդունման առաջին փուլը կշարունակվի մինչեւ հունիսի 1-ը», - տեղեկացրեց նա:

Զրուցակիցը փաստեց, որ երեկ եւ այսօր դիմորդների հոսքը փոքր-ինչ պասիվ է եղել: Պատճառը, հավանաբար, Վերջին զանգն է: «Մենք ակնկալում ենք դիմորդների ակտիվ հոսք վաղվանից»:

Վ. Գալստյանի խոսքերով` 53 մասնագիտությունների գծով այսօրվա դրությամբ Երեւանի պետական համալսարան դիմել է 1970 դիմորդ: «Այս տարի դիմորդները պայքարելու են 344 անվճար եւ 3046 վճարովի տեղերի համար»,- ընդգծեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Զրուցակիցը ցավով արձանագրեց, որ այս տարի քիչ պահանջարկ ունեն բնագիտական մասնագիտությունները, ինչը, անշուշտ, մտածելու տեղիք է տալիս. «Օրինակ, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա մասնագիտություններով սակավ քանակությամբ դիմում-հայտ է լրացվել»:

Ի դեպ, Վ. Գալստյանի փոխանցմամբ՝ չպանջարկվածների թվում են նաեւ ռուսաց լեզու եւ գրականություն, արեւլագիտություն, իրանագիտություն, աստվածաբանություն մասնագիտությունները: Հուսադրող վիճակում են գտնվում սոցիալական աշխատանք, օտար լեզուներ, լրագրություն, կառավարում, հանրային կառավարում, կենսաբանություն մասնագիտությունները:

Վ. Գալստյանը նկատեց, որ դիմորդների մոտ 30 տոկոսը ներկայանում են, այսպես ասած, չկողմնորոշված՝ սեփական մասնագիտության ընտրության հարցում. «Այս դեպքում նրանք դիմում են խորհրդատուների օգնությանը»:

Նշենք, որ գործերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:



 

Նյութը, տեսանյութը՝ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ