Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՇՎԵԴԻԱՆ, ԻՍԿ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ՀԱՐԱԶԱՏԸ ՎՐԱՍՏԱՆՆ ԷՐ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՇՎԵԴԻԱՆ, ԻՍԿ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ՀԱՐԱԶԱՏԸ ՎՐԱՍՏԱՆՆ ԷՐ (Տեսանյութ)

 

Ավարտվեց «Եվրատեսիլ» աղմկահարույց եւ սկանդալներով հարուստ երգի մրցույթը, որը քաղաքական ենթատեքստեր, համասեռամոլության լոբինգ ու մեծ փողեր քամուն տվող յուրատեսակ փառատոնի է վերածվել: Նախ նշենք, որ «Եվրատեսիլ-2015»-ում հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ ՄՈՆՍ ՍԵՐՄԵՐԼՅՈՎԸ, որի հաղթանակին նպաստեցին նաեւ նրա գլխավոր մրցակիցները` Ռուսաստանն ու Իտալիան, բարձր միավորներ պարգեւելով հենց Շվեդիային: Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ տարվա կոնչիտայական խայտառակության, չենք կարող ասել, թե Շվեդիան արժանի չէր, քանի որ, իսկապես ե՛ւ երգն էր հաջողված, ե՛ւ նոր տեխնոլոգիաներով հարուստ բավական հետաքրքրիր շոու էին պատրաստել շվեդները: Եվ ինչպես արդարացիորեն նկատել է ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. «Խոստովանեք, որ անթրաշ կնոջից հետո այս թրաշված տղան վատ չի նայվում»: Ի դեպ, «Եվրատեսիլից» պարզ դարձավ, որ Եվրոպան կրկին սկսել է սիրել Ռուսաստանին ու մոռացել նրա դեմ քաղաքական սանկցիաներ կիրառելու մասին, քանի որ ռուսաստանյան ներկայացուցիչ ՊՈԼԻՆԱ ԳԱԳԱՐԻՆԱՆ մինչեւ վերջ լուրջ մրցակից մնաց Շվեդիային: Ապշեցնող էր Հայաստանի կողմից 8 միավոր Մոնտենեգրոն ներկայացնող ականջօղով տարօրինակ պապիկին պարգեւելը: Իսկ 10 հայկական միավորը փոխանցվեց հարեւան Վրաստանին: Եվ, իհարկե, 12 ամենաբարձր միավորը Հայաստանը բաշխեց Ռուսաստանին, մինչդեռ ՌԴ-ն մեզ ընդամենը 6 միավոր տվեց: Ուշագրավ էր նաեւ Վրաստանի բաշխած ձայները: Վերջիններս կրկին երկկողմանի քաղաքականություն վարեցին` «ոչ մեկի ո՛չ թացին, ո՛չ չորին» սկզբունքով. վրացական 10 միավորը փոխանցվեց Ադրբեջանին, իսկ 12 միավորը` Հայաստանին, որն, ի դեպ, մեր միակ բարձր միավորն էր: Հատկանշական էր այն, որ հայկական սփյուռքը, կարծես, բոյկոտել էր «կոնչիտատեսիլի» վերածված այս մրցույթը, քանի որ Հայաստանն անգամ ցածր միավորներ ստանալով աչքի չընկավ: Բայց էլի փառք ու պատիվ բելգիահայերին ու ֆրանսահայերին, որոնց շնորհիվ մենք ունեցանք 3-ական միավորներ:

Ինչեւէ, դեռեւս մեկ տարի կշարունակվի քննարկվել եվրատեսիլյան խոհանոցը, սակայն, ի վերջո, 16-րդ հորիզոնականում հայտնված Հայաստանը ժամանակն է, որ կողմնորոշվի այս մրցույթի մասնակցության հարցում` կա՛մ բոյկոտել ընդհանրապես, կա՛մ գոնե այդքան էլ լուրջ չընդունել այն` «Եվրատեսիլ» ուղարկելով առաջին պատահածին, ով ինչ-որ ձեւ կարող է այնտեղ աչքի ընկնել: Չէ՞ որ սա այն տեղը չէ, որտեղ գոնե կարողանանք բարոյական հաղթանակ տանել:

Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին, որոնք «Ժամանակն է առերեսվել ստվերին» երգով փորձում էին ենթատեքստերով բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, շատ դիպուկ անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը. «Աշխարհի ուշադրությունը Հայոց Ցեղասպանության փաստի վրա սեւեռելու համար «Եվրատեսիլը» թերեւս ամենաանհաջող հարթակն էր, այնպես որ, իզուր խայտառակություն մի անվանեք այն, ինչ եղավ»:


 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ