Եվրատեսիլ. «ՎԱՏՆ ԷՆ ԷՐ, ՈՐ ՄԵՐ ԵՐԳԻՑ ՀԵՏՈ ԳՈՄԻԿՆԵՐԸ ՊԱՉՎԱՆ»
Արխիվ 12-16Եվրատեսիլ. «ՎԱՏՆ ԷՆ ԷՐ, ՈՐ ՄԵՐ ԵՐԳԻՑ ՀԵՏՈ ԳՈՄԻԿՆԵՐԸ ՊԱՉՎԱՆ»
6-րդ համարի ներքո «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլում Հայաստանը «Ժամանակն է առերեսվել ստվերին» երգով ներկայացրեց «Genealogy» խումբը: Սակայն, դեռ չէինք հասցրել ոգեւորել, բրավո ասել մերոնց, երբ երգից անմիջապես հետո էկրաններին հայտնվեցին եվրատեսիլյան ինչ-որ համասեռամոլներ: Սա հերթական անգամ առաջացրեց հանրության զայրույթը, իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս մասին գրել է. «Վատն էն էր, որ մեր երգից հետո գոմիկները պաչվան»: Ինչեւէ, շարունակենք հետեւել «կոնչիտատեսիլի» վերածված այս խայտառակ մրցույթին` միմիայն սատարելով մեր ներկայացուցիչներին: Իսկ դրա համար պետք է քվեարկել մեր մասնակիցների օգտին` N 06 Armenia Genealogy «Face The Shadow»: Իհարկե, կարելի է եւ պետք է բոյկոտել «Եվրատեսիլը», ընդունել կամ չընդունել այս կամ այն երգչին, բայց այժմ պետք է սատարել Հայաստանը ներկայացնող երգի գաղափարին, որը թեկուզ ենթատեքստով, բայց բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին:
Ի դեպ, ՏԵՐ ՏԱԹԵՎ քահանա ՄԱՐՈՒՔՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով եվրատեսիլասերիներին` գրել է. «Թույլ տվեք եվրոտեսիլյան ձեր մտորումներից շեղել եւ հիշեցնել, որ վաղը Հոգեգալուստի շնորհաբաշխ ու սքանչելի տոնն է... Տոնի մեծագույն խորհուրդներից մեկն էլ այն, որ Բաբելոնի պիղծ աշտարակաշինությամբ խառնված լեզուներով ազգերը Սուրբ Հոգու կրակե լեզուներվ նորից կարող են միավորվել Տիրոջ շուրջ…Իսկ ինչ վերաբերում է այդ տեսիլ - մեսիլներին, դա եւս մեկ վկայություն է բաբելոնյան մեղքով ազգերի անհամատեղելի մրցակցային բախումների»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
