Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻՈՎ

Արխիվ 12-16

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻՉ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԳՐԱՆ ՊՐԻՈՎ

 

Մոսկվայում կայացավ «Մենք խաղաղության կողմնակից ենք» խորագրով երգի միջազգային մրցույթը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին: Նշենք, որ այս մրցույթին մասնակցելու համար սկզբում հայտ են ներկայացրել 20 հազար մասնակից եւ ժյուրիի որոշմամբ ընտրված 700 հոգի մրցակցել են` 6 անվանակարգի համար: Երգի տոնի վերածված այս մրցույթին մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած երկրները` Բելառուսը, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, ինչպես նաեւ եղել են մասնակիցներ Բուլղարիայից եւ Իսպանիայից: Ուշագրավ է այն, որ մրցույթին չեն մասնակցել եւ ոչ մի ադրբեջանցի: Ի դեպ, Հայաստանն այս մրցույթում ներկայացրել է ժողովրդական երգիչ ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ վերադարձել հաղթանակով: Այս մասին նա «Իրավունքի» հետ զրույցում նշեց. «Մրցույթի առաջին փուլն անցել եմ համացանցային լսումների արդյունքում, իսկ երկրորդ փուլը կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան կոմսերվատորիայի մեծ դահլիճում: Առաջին փուլում մեկ միավորով զիջում էի Ռուսաստանի ներկայացուցչին, բայց երկրորդ փուլում գերազանցեցի մրցակցիս ու հաղթեցի էստրադային վոկալ ժանրում` Հայաստան բերելով «Գրան պրի» մրցանակը»: Նշենք, որ Ա. Խաչատրյանը մրցույթին երկու երգ է կատարել` «Մարտիկի երգը» եւ Հայրենական մեծ պատերազմի հիմնը դարձած «День победы» երգը եւ, ըստ էության, հաղթական երգերն էլ հաղթանակ են բերել մեր մասնակցին: Իսկ ըստ երգչի, հաղթանակը պայմանավորված էր մեծ ցանկությամբ, հավատով եւ սեփական ուժերին ապավինելով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ