ՍՈՑԻՈԼՈԳ. «ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ 50.000 ԱՂՋԻԿ Է «ԱՆՀԵՏԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՍՈՑԻՈԼՈԳ. «ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ 50.000 ԱՂՋԻԿ Է «ԱՆՀԵՏԱՆՈՒՄ»
ՀՀ ոստիկանության 2014 թ-ի տվյալների համաձայն` նախորդ տարիմարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել են քրեական 15 գործեր, որից չորսը` նախկինում հարուցված եւ 2014թ-ին փոխանցված գործեր են: 1 -ը` նախկինում հարուցված եւ 2014 թ. վերսկսված գործ է: 2014 թ.ընթացքու մ հարուցված 10 գործերից 6-ը վերաբերել են կանանց պոռնկությ ան շահագործմանը,1-ը`ՀՀ-ում անչ ափահասների շահագործմանը մուրացկանությ ան մեջ ներգրավելու միջոցով, 1-ը` ՀՀ-ու մ չափահաս տղամարդու աշխատանքայ ին շահագործմանը, 2-ը` ՌԴ-ու մ աշխատանքայ ին շահագործմանը: Պոռնկու թյ ան շահագործման 6 գործերից 3-ը ներքին թրաֆիքինգի կամ շահագործման դեպքեր են, 1-շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ու մ, 2-ը` Թու րքիայ ու մ: ՀՀ- ու մ պոռնկու թյ ան շահագործման 3 գործերից 2-ը վերաբերել են օտարերկրյա կանանց պոռնկու թյ ան շահագործմանը: 2014 թ. ընթացքում վարույ թ իրականացված գործերով հայ տնաբերվել եւ տուժող են ճանաչ վել ` 13 զոհեր, որոնցից 11-ը` կանայք:
2013-ին թվականին մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել են 16, 2012-ին` 21 քրեական գործ:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից «Իրավունքը» պարզեց` ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշների նվազումը եւ արդյոք սրանք իրական ցուցանիշներ են: «Բնակչության նվազեցմանը զուգահեռ դա էլ պետք է նվազի: Բնակչության կենսամակարդակի բարձրացումը եւս նպաստում է թրաֆիքինգի դեպքերի կրճատմանը»,- կարծում է սոցիոլոգը:
Ի պատասխան` «Իրավունքը» հակադարձեց` սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում օրըստօրե դժվարանում է, կենսամակարդակի ի՞նչ բարձրացման մասին է խոսքը: «Պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ քաղաքացիների եկամուտներն աճել են: Հինգ տարի 42 մլն դոլար էինք ծախսում սիգարետ գնելու համար, հիմա` 52 մլն դոլար: Բա էդ փողը որտեղի՞ց մեզ»,- մանրամասնեց պրն Ադիբեկյանը:
Արդյոք իրազեկվածության մակարդակը եւս չի նպաստում թրաֆիքինգի դեպքերի կրճատմանը: «Իհարկե: Ընդ որում` երկու առումով: Առաջին` քաղաքացիները գիտեն թրաֆինգի մասին: Երկրորդ` գիտեն` թրաֆիքինգի հետեւանքների մասին: Ուկրաինայում, օրինակ, 50.000 աղջիկ է «անհետանում», որոնց հետո գտնում են Լատինաամերիկյան պոռնկատներում: Նույնը եվրոպական երկրներում է կատարվում: Մեզ մոտ բարենպաստ է վիճակն այն առումով, որ շատ հեռու կանանց չեն տանում, մեծ մասամբ կանայք կամավոր են գնում»,- եզրափակեց Ադիբեկյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
