ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ 2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ 2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Լվովում ավարտվեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, ուր Հայաստանի ընտրանին մեկնել էր մարզիչներ Արման Հարությունյանի եւ Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ: Մեր պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգեցին 57 կգ քաշային Արման Անտոնյանը եւ 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
