Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է 82 ՄԼՆ ԴՐԱՄ ԿՈՒՏԱԿԵԼ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է 82 ՄԼՆ ԴՐԱՄ ԿՈՒՏԱԿԵԼ ՄԵԿ
ՏԱՐՈՒՄ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից «Իրավունքը» տեղեկանում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 2014 թ-ի սկզբին հայտարարագրել է «LEXUS GS 300» մակնիշի 3,500,000 դրամ արժողությամբ ավտոմեքենանա, որը տարվա վերջում, սակայն հայտարարագրված չէ: Բացի մարդատար մեքենայից` Գեւորգ Կոստանյանի դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 82.000.000 մլն դրամ: ՀՀ գլխավոր դատախազը նախորդ տարի իր եկամուտները ստացել է աշխատավարձից` 9,523,981 դրամ եւ 3,5.000.000 մլն դրամի արժողությամբ գույքից:
Ի դեպ Գեւորգ Կոստանյանը վերջերս խորհրդարանում հայտարարել էր, որ եթե որեւէ մեկն օրենք է խախտել, նա պետք է պատասխանատվության ենթարկվի: «Ով ուզում է լինի դատի կտամ, Սուրիկ Խաչատրյան չէ, ինչ Սուրիկ Խաչատրյան ուզում է լինի»,- վստահորեն հայտարարեց Գեւորգ Կոստանյանը:
Հետաքրքիր է, եթե պրն Կոստանյանն այդքան օրինապաշտ է, ապրում է «չոր» աշխատավարձով, ի՞նչ ճանապարհով է 82.000.000 մլն. դրամ կուտակել: Եթե իրավապահները որեւէ մի քաղաքացու կամ պաշտոնյանի հաղորդման հիման վրա պարզեն, որ ՀՀ գլխավոր դատախազը «ձախ» եկամուտներ ունի, օրինակ, բիզնես գործունեություն ծավալում կամ ինչ-ինչ գործերում շրջանցել է օրենքը, արդյոք նույն հաջողությամբ կարտաբերվեն դատի տալու կոչերը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
