Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՌԴ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՅՆԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ. «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵՑՐԵՑ, ՈՐ ՀԱՅՐԻԿԻՍ ԿՏԵՂԱՓՈԽԵ

Արխիվ 12-16

ՌԴ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՅՆԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ. «ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԵՑՐԵՑ, ՈՐ ՀԱՅՐԻԿԻՍ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ...»

 

«Մենք շատ մեծ հույս ունենք, որ հայրիկիս կտեղափոխեն Հայաստան, որ գոնե իր երկրում պատիժը կրի: Մի քանի օր առաջ դիմել ենք Ադադարադատության նախարարություն, մեզ վստահեցրեցին, որ տեղափոխումը անպայման կլինի, բայց այ երբ` հայտնի չի»,-iravunk.com-ի-հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղավոր համարվող «Կամազ» բեռնատարի վարորդ` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ներկայիս վիճակին ասաց նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

- Կարողանո՞ւմ եք գոնե հեռախոսակապի միջոցով կապվել իր հետ:

- Ցավոք, մենք ոչ, բայց ՌԴ-ի մեր բարեկամները կարողանում են իրենից ինչ-որ տեղեկություններ ունենալ: Վերջին անգամ մեր բարեկամների միջոցով հայրս մեզ փոխանցել էր, որ ուժեղ լինենք, չհանձնվենք եւ որ շատ կարոտում է մեզ:

Հիշեցնենք, որ 2013 թ. հունիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, որի հետևանքով զոհվեց 18 հոգի, իսկ հունիսի 15-ին, Մոսկվայում հայտարարվեց սգո օր: Սակայն, կարծես թե, ոչ պակաս ողբերգական իրավիճակում հայտնվեց նաև Հրաչյա Հարությունյանը և իր ընտանիքը, իսկ որ ամենասարսափելին էր իրավապահ մարմինները նրան դատարանի դահլիճ բերեցին կանացի խալաթով` հավանաբար ծաղրի ենթարկելու համար:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ