Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.ՊԵՏՔ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՄ, ՈՐ ԵՍ ԵՄ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ

Արխիվ 12-16

 

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ.ՊԵՏՔ Է ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՑԵՄ, ՈՐ ԵՍ ԵՄ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ

 


Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 21-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ: «Չորս մենամարտ Շտիգլիցի հետ արդեն շատ է ինձ համար: Այս անգամ պետք է վճռական հաղթանակ տանեմ, որպեսզի այլեւս հարցեր չառաջանան: Պետք է վերջնական ապացուցեմ, որ ես եմ ուժեղագույնը»,- ասել է Արթուր Աբրահամը:

Ռոբերտ Շտիգլիցն իր խոսքում շեշտել է, որ մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում` այս անգամ ինքն է հաղթելու: Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում:

Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: Տեղեկատվությունը տրամադրել է բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:

 


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ