ՍԱԼՅՈՒՏԸ ՆԵՐՍԻՑ(ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ ՏԱՍԸ ԿՐԱԿՈՑ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԵԿԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՉՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ՍԱԼՅՈՒՏԸ ՆԵՐՍԻՑ(ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ ՏԱՍԸ ԿՐԱԿՈՑ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ
ՈՉ ՄԵԿԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՉՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կրիմինալիստիկայի համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ կրակոցները մեքենայի վրա արձակվել են ոչ թե դրսից, այլ ներսից…
"ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ" ՖԻԼՄԻ
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԱԺ-ՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ`
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹԸ)
Բա որ Լիսկան գա ինձ վրա:
% % %
ՓՈՐՁՎԱԾ ՄԵԹՈԴ
(ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԶԲ-ԻՑ
3,5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՇՈՒՐՋ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՃԱՆՃԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՎԶԲ-Ն կառավարությանը խորհուրդ է տվել 3,5 միլիոնով ամբողջ Երեւանը կապույտ ներկել, քանզի, ինչպես Սեւակն է ասել` կապույտի վրա ճանճեր չեն նստում:
% % %
ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ
(ԼԻՍԿԱՆ ԻՆՔՆ ԻՐ ՄԵՔԵՆԱՅԻ ՎՐԱ
ԿՐԱԿԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գեներալ Բուդոն մեռած է, իսկ նրա գործը դեռ ապրում է:
ԱՆՁԻ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
ԿԸՀ-ից հայտնում են, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որպես թեկնածու` երկրորդ Պալաչի գրանցելը ընդամենը վրիպակ է…
% % %
ՀՈ ԶՈՌՈ՞Վ ՉԻ
(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԵՐՍ
ԱԿՏԻՎԱՑԱԾ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈԻԹՅԱՄԲ)
Եվրոպա, ի՞նչ ես անում,
շամբը բուրաստան չի լինի,
Գոմիկը որքան էլ գեղեցիկ,
հային սիրելի չի լինի…
% % %
БУДЕМ БИТЬ СИЛЬНО, НО АККУРАТНО
Ըստ Սյունիքի մարզպետարանի հայտարարության` Սյունիքի մարզպետի որդին եւ վարորդի որդին գործուղվել են Կիեւ` Մայդանում փողոցային մարտարվեստի նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
