ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ "ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ" ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆՆ ԷՐ
Արխիվ 12-16ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
"ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ" ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆՆ ԷՐ
Այսպիսովª երեկ տրվեց վերջին շաբաթների տարաբնույթ խոսակցությունների, քննարկումների տեղիք տված "Արեւելյան գործընկերության" Ռիգայի երկօրյա գագաթաժողովի մեկնարկը: Իհարկեª մեկ տարի առաջ տեղի ունեցած Վիլնյուսի նույն գագաթաժողովը շատ ավելի մեծ կրքերի տեղիք էր տվել ԵՄ-ի հետ Ուկրաինայի. Վրաստանի եւ Մոլդովայի կնքած ասոցացման պայմանագրերի եւ նման պայմանագիր կնքելուց Հայաստանի հրաժարվելու հետ կապված: ՌԻԳԱՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ
ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԴԵՏԱԼ ԷՐ
Իսկ այս անգամ որեւէ նման բան թեեւ չի սպասվում, բայց փորձագետները Ռիգայի գագաթաժողովը կարեւորում են հատկապես նրանով, որ այս անցած մեկ տարում այդքան շիկացած ԵՄ-ՌԴ հարաբերություններում կարող է ինդիկատորի դեր կատարել:
Բայց մինչ աշխարհիս մեծերի այդ "ցլամարտին" հասնելը, նախ նկատենք, որ շատ ավելի բարդ է "Արեւելյան գործընկերության" մեջ ընդգրկված վեց երկրների վիճակը. հասկանալի է, ամեն մի ցլամարտի ժամանակ էլ մինչեւ մարտնչողներից մեկի պարտվելը բոլոր հարվածները բաժին են ընկնում ցլամարտիկի ձեռքի կարմիր կտորին: Ու դա, անկախ այն բանից, որ հիշատակված վեց "արեւելյան գործընկերներից" հինգը իրենց ռազմավարական դիրքն այս պայքարում ընտրել են: Այսպեսª Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը, ինչքան էլ, որ հասցրել են "եվրաասոցացվել", բայց դա որեւէ կերպ նրանց համար ներքին ու արտաքին կայունություն չի ապահովում: Իմաստն էլ կարելի է հասկանալ. երեքն էլ տարածքային բնույթի խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ, ինչի լուծումն սպասում են Արեւմուտքից: Բայց միաժամանակ սուր կերպով զգում են ռուսական շուկայի ¥նաեւª աշխատուժի¤ կարիքը, հաշվի առնելով, որ ասոցացումը, ինչպես եւ սպասվում էր, նրանց առաջ չբացեց եվրոպական շուկան, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ Եվրոպային առաջարկելու որեւէ բան չունեն:
Արդյունքումª երեքն էլ ոչ միայն Ռիգայում, այլեւ ցանկացած նման հարթակում կմնան կոշտ հակառուսական դաշտում, թեեւ Ուկրաինայի օրինակը Մոլդովային ու հատկապեսª նաեւ 2008-ի պատերազմը սեփական մաշկի վրա զգացած Վրաստանին պարտադրում են զգուշավորություն: Թեկուզեւ այն առումով, որ ծայրահեղ հակառուսական հարթություն տեղափոխվելու արդյունքում Ուկրաինան ոչ միայն բախվեց ռեալ տարածքային կորուստների, այլեւ այսօր կանգնած է պետական դեֆոլիտի շեմին: Ու Արեւմուտքի եւ դեմոկրատիայի "խաթեր" այդ վիճակում հայտնվելու "պարգեւն" էլ Ուկրաինայի նախկին "նարնջագույն նախագահ" Վիկտոր Յուշչենկոն ներկայացնում է այսպես. "Ուկրաինական հարցը զզվեցրել է աշխարհին: Մենք արդեն նույնիսկ օրակարգային ո՛չ երկրորդ, ո՛չ էլ անգամ` երրորդ հարցը չենք: Ուկրաինային, որպես զզվեցնող ճանճի, արդեն փորձում են հնարավորինս հեռու քշել: Ե՛վ աշխարհը, ե՛ւ պետություններն իրենց սեփական նախապատվություններն ու խնդիրներն ունեն":
Բայց եթե հակառուսական թիվ մեկ հարվածային "ուժը"ª Ուկրաինան, անգամ հասցրել է "զզվեցնող ճանճի" կարգավիճակ ձեռք բերել, ապա էլ ո՞րն է Ռիգայի այս աղմուկ-աղաղակի իմաստը, հաշվի առնելով նաեւ, որ այս միջոցառումը Ռուսաստանում գնահատում են իրենց նկատմամբ թշնամանքի դրսեւորում, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օրերս էր, որ ամենախաղաղասաիրական ժպիտներով հասել էր Ռուսաստան:
Այն, որ Քերիի այդ ժպիտների տակ դրված էր ռուս-չինական հարաբերությունների զարգացումից առաջ եկած ԱՄՆ-ի համար ծայրահեղ վտանգավոր նոր համաշխարհային իրողությունների դեմ լուծում գտնելու իմաստ, այսինքն, որ համաշխարհային աղմկոտ թեմաները ՌԴ-ի հետ համատեղ լուծելու առաջարկի տեսքով փորձ էր արվում ՌԴ-ին հեռու պահել Չինաստանից, դժվար չէր կռահել: Բայց ահա Միջերկրական ծովում շարունակվող ռուս-չինական աննախադեպ ծովային զորավարժությունները, Ռուսաստանով Աֆղանստանում ամերիկյան զորքերի մատակարարումների արգելափակումը հուշում են, որ Քերիի այդ խաղը ձախողվեց: Ու դրանից հետո, իհարկե, սպասելի էր, որ կրկին ողջ սրությամբ վաշինգտոնյան օրակարգ պետք է վերադառնար ռուս-չինական այդ "աղետից" գոնե Եվրոպային հնարավորինս հեռու պահելու թեման: Մինչդեռª այս հունիսին լրանում է Եվրոպայի հակառուսական պատժամիջոցների ժամկետը, որից հետո դրանք մեխանիկորեն չեղյալ են դառնում, որից հետո նոր համաեվրոպական պատժամիջոցներ սարքելը պարզապես անհնար է: Մնում է մեկ տարբերակª բոլոր ջանքերը գործադրել պատժամիջոցների ժամկետները երկարաձգելու համար, որն էլ իր հերթին է դժվար, հաշվի առնելով, որ ԵՄ մի քանի անդամներ արդեն իսկ ակնարկել են, որ դեմ են քվեարկելու: Մինչդեռª ԵՄ 28 անդամների անգամ մեկ դեմ ձայնը կկարողանա արգելափակել երկարաձգման որոշումը: Ուրեմնª Վաշինգտոնին մնում է միայն այս կարճ ժամանակահատվածում կտրուկ ակտիվացնել "ռուսական ագրեսիայի" թեման, եւ Ռիգան դրա հարթակներից մեկն է:
ԱՅՍ "ՓԱՅԼՈՒՆ" ԱՊԱԳԱՆ ՄԵԶ ԷԼ ԷԻՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ
Համենայնդեպս այն, որ Ռիգայում առաջ մղվեց եզրափակիչ հայտարարության մեջ "Ռուսաստանի կողմից Ղրիմը անեքսիայի ենթարկելու" գաղափարը, կարող է "ռուսական ագրեսիայի" թեման "եվրահիստերիայի" հարթություն բերելու հարմար քայլ դառնալ: Մոտավորապես այսպես. "Տեսեք, գագաթաժողովին մասնակցող նախկին խորհրդային վեց երկրներն անգամ հաստատում են, որ անեքսիա եղել է: Դրանից հետո էլ ի՞նչ պատժամիջոցների դադարեցման մասին խոսք կարող է լինել":
Միայն թե հարց էª խորհրդային այդ բոլոր վեց երկրները կմիանա՞ն դրան: Թե չէ, եթե միայն Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը ստորագրեն ու անգամ Ադրբեջանը, հաշվի առնելով Ղարաբաղի օրինակը, միանա նրանց, մեկ էª էլի անհրաժեշտ էֆեկտը չի ստացվում: Այլ բան, եթե ռուսների հետ նույնª Եվրասիական միությունում գտնվող Բելառուսն ու Հայաստանը "անեքսիայի" տակ ստորագրեն, դրանից հետո ի՜նչ ճոխ շոու է հնարավոր սարքել:
Նկատենք նաեւ, որ նախօրեին, գագաթաժողովի եզրափակիչ արձանագրության նախագծի քննարկումներից հետո ԵՄ ներկայացուցիչներից մեկը լրատվամիջոցներին փոխանցել էր. "Բանակցությունները շատ բարդ են եղել": Իսկ դա հուշում է, որ, այնուամենայնիվ, մինչեւ վերջին պահը Բելառուսին ու Հայաստանին համառորեն "խնդրել" ենª համաձայնել "Ղրիմի անեքսիայի" տարբերակին:
Սակայն այս բավականին պրիմիտիվ խաղը տապալվեց, հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Բելառուսը կտրուկ հրաժարվեցին նման քայլից: Բայց խնդիրը միայն դա չէ: Այս իրավիճակում այդ եզրափակիչ հայտարարությունը, ինչքան է` որ փորձեն կոսմետիկ երանգներ տալ, վերածվում է ոչ մեկին պետք չեկող, ոչինչ չտվող թղթի կտորի: Իսկ դա արդեն հուշում է, որ Ռիգայի գագաթաժողովը վերածվում է "բարի ցանկություններով" համեմված, բայց մեկ էª անիմաստ միջոցառմանª չնայած այն լավատեսական հույսերին, որ մեկ տարի առաջ կապվում էր դրա հետ: Իսկ դա էլ իր հերթին է նշանակում, որ "Արեւելյան գործընկերություն" կոչված այս երկարամյա քաղաքական նախագիծը կարելի է մեռած համարել: Ասենքª արեւմտյան քարոզչամեքենան եւս նույն մտքին է: Օրինակª հեղինակավոր The Guardian-ը այն կարծիքն է առաջ տանում, թե Ռիգայի գագաթաժողովը կդառնա "Արեւելյան գործընկերության" տապալումը: Մոտավորապես նույն մտքին է տանում ոչ պակաս հեղինակավոր Bloomberg-ը եւ այդպես շարունակ: Եվ ոչ միայն այն առումով, որ չասոցացված երկրներիª Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի ուղղությամբ "Արեւելյան գործընկերությունը" անելու բան պարզապես չունի, այլ նաեւ, որ ասոցացվածները կորուստներից բացի` ոչինչ չստացան: Նվազագույն սպասելիքը վիզային ռեժիմի չեղյալ համարումն էր, սակայն Գերմանիայի կանցլեր Մերկելն ուղղակիորեն հայտարարեց, որ Ուկրաինան եւ Վրաստանն անգամ մեղմացման հույս չպետք է ունենան: Բայց չմոռանանք, որ Ուկրաինան եւ Վրաստանը ցանկանում էին "եվրոպականացվել" փող եւ Եվրոպա ազատ մուտքի իրավունք ստանալու համար, ու ոչինչ էլ չստացան. համենայնդեպսª Եվրոպան դեռ այնքան չի ցնդել, որ ուկրաինական բենդերականների առաջ լայնորեն բացի իր դռները: Մոլդովան, թեեւ այդ նվազագույնըª վիզայի մեղմացման ռեժիմն ստացավ, բայց Bloomberg-ի փոխանցմամբ, դրանից հետո "1.5 մլն մոլդովացիներ ուղեւորվեցին ԵՄ":
Եվ վերջում, չմոռանանք նաեւ, որ մեր արեւմտամետները ժամանակին մեզ էլ էին այդ "փայլուն" եվրոպական ապագան խոստանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
