ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳԻ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐԱԾ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՆԳԻ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՑԸ
ԲԱՎԱՐԱՐԱԾ ԴԱՏԱՎՈՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Իրավունքն» արդեն տեղեկացրել է մայիսի 14-ին Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի կայացրած դատավճռի մասին: Դատավորը միացավ «Իրավունքի» դեմ արդեն երկրորդ տարին ընթացող հալածանքի ալիքին, որի ակունքում, ինչպես վերջերս պարզվեց, կանգնած է նարնջագույն հեղափոխությունների հայտնի ֆինանսավորող Ջորջ Սորոսը եւ համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը:
«Իրավունք» թերթում տպագրված խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակախոսական հոդվածի առիթով համասեռամոլության համաշխարհային լոբբինգի բավականին հզոր ուժերը նախաձեռնեցին չորս դատավարություն: Դատական պրակտիկայում չլսված բան է, որ մի հոդվածի կապակցությանբ ընթանան 4 տարբեր դատեր: Երեք դատական վճիռներից երկուսով, այդ թվում Վերաքննիչ դատարանի վճռով «Կոնչիտայի վկաները» մերժվում են, իսկ Գալաջյանի հոդվածում որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի նկատվում եւ հայցը համարվում է ամբողջությամբ անհիմն և իրավազուրկ: Իսկ ահա Արայիկ Մելքումյանը ոչ միայն հաշվի չառավ, որ հայցը ներկայացրել են օրենքով սահմանված ժամկետից ուշ, ըստ էության, թքած ունեցավ իր կոլեգաների` առաջին եւ վերադաս դատական ատյանների դիրքորոշման վրա: Թե ինչպես կարող են լինել նույն լրագրային հոդվածի շուրջ երկու իրարամերժ դատական ակտ` հետեւությունները թողնվում է ընթերցողին եւ Արդարադատության խորհրդին, սակայն հենց Մելքումյանի նմանների գործունեության հետեւանքով է, որ հասարակությունը բացարձակ վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Նշենք, որ նա Գալաջյանի հոդվածը համարել է զրպարտիչ և պաշտպանել համասեռամոլների լոբիբստներին, պահանջելով գումար եւ նույնիսկ ներողություն խնդրել:
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի 2014 թ-ի տվյալների համաձայն` վերոնշյալ դատավորը, պարզվում է, այդքան էլ վատ չի ապրում: Երիտասարդ դատավորը հայտարարագրել է 10.000.000 մլն դրամ արժողությամբ «LEXUS RX 350» ավտոմեքենա:: Նախորդ տարում Արայիկ Մելքումյանի դրամական միջոցները կազմել են 15,000,000 մլն դրամ, 30,000 ԱՄՆ դոլար: Ըստ հայտարարագրի` դատավոր Մելքումյանի եկամտի միակ աղբյուրը նրա աշպխատավարձն է` 7,631,540.33 դրամ:
Արայիկ Մելքումյանի կինը` Ռոզա Մելքոնյանը, ըստ հայտարարագրի, ամուսնուց «հարուստ է»`20.000.000 մլն դրամ, 25,000 դոլար, 30,000.00 եվրո:
Հետաքրքիր է, եթե Մելքումյանների ընտանիքի ապրուստի միջոցն աշխատավարձն է, ինչ միջոցներով են նրանք այսքան գումար հայտարարագրել:






ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
