Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ..."

Արխիվ 12-16

"ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ..."

2015 թ. օգոստոսից նախատեսվում է Հայաստանում  բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Հանրապետության քաղաքացիները մեկ կվատ/ժամ էլեկտրաէներգիայի համար 41 դրամի փոխարեն կվճարեն ենթադրաբար 58 դրամ: Դրա առնչությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվում է.
–ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորմամբ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անհրաժեշտ է` համակարգի կայուն աշխատանքներն ապահովելու համար: Սակայն հանձնաժողովը եւ պատկան մարմիններն անտեսում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ հանրապետությունում սպասվելու է համատարած թանկացում` արտադրվող բոլոր արտադրատեսակների եւ ծառայությունների համար: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով գնաճը կկազմի 15 տոկոսից ավելի, քանի որ հոսանքի սակագնով են պայմանավորված ազգաբնակչության կոմունալ վճարումներն ու առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
...Սոցիալական այս իրավիճակում տնտեսական խորը ճգնաժամի պայմաններում, մասսայական գործազրկության, համատարած աղքատության պայմաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի ներքաղաքական կյանքում: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը  ողջունում է հասարակության արդարացի պահանջը եւ դիմում է ՀՀ կառավարությանը` կանխելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնարավոր որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ եւ գործնական քայլեր կիրառելով` սոցիալական լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ, հակառակ դեպքում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ամենաակտիվ եւ վճռական մասնակցությունը կունենա համաժողովրդական պահանջը կարգավորելու գործընթացում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ