Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ՞ ԵՂԵԼ

Արխիվ 12-16

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ՞ ԵՂԵԼ

Մայիսի 16-ին Բուդապեշտում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային եռօրյա նստաշրջանը, որին մասնակցել են 51 երկրներ` ներառյալ 28 անդամ երկրներ եւ 14 ասոցացվածներ, 270 ներկայացուցիչներ: Հայկական կողմը եւս մասնակցել է նստաշրջանին:
"Իրավունքի" տեղեկություններով` նստաշրջանի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես, բազում քննադատություններ են հնչեցվել Արեւմուտքի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից ՌԴ-ի հասցեին, սակայն հայկական պատվիրակության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆՆ էլ արձագանքել է այդ քննադատություններին` ասելով, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Ի պատասխան մեր պատվիրակի այս ելույթի` Արեւմուտքի ներկայացուցիչներից մեկն էլ ասել է. "Այդ դեպքում Դուք էստեղ ի՞նչ եք անում":
"Իրավունքի" հետ զրույցում Նահապետյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ դրանք ապատեղեկատվություն են: Հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ հարցադրումներ եղել են ՌԴ-ի դեմ, բայց դրանց կապակցությամբ Հայաստանը տվել է պարզաբանումներ` "Ռուսաստան-Եվրաատլանտյան անվտանգություն" զեկույցի շրջանակներում:
Պրն Նահապետյանը կարեւոր է համարում նման նստաշրջաններին մասնակցելը, ընդ որում` ոչ միայն այդ համատեսքստում, այլեւ ընդհանրապես խորհրդարանական այդ վեհաժողովում: "Հայաստանն ակտիվ ներդրում ունի ոչ միայն տարածաշրջանի ու մեր երկրի անվտանգությանը վերաբերող խնդիրների քննարկումներին, այլեւ գլոբալ կարեւոր հարցադրումներ են հնչում, որոնց առնչությամբ Հայաստանը ներկայացում է իր դիրքորոշումը",- եզրափակեց Նահապետյանը:
Ի դեպ, նստաշրջանում քննարկվել է` ՆԱՏՕ-ն շահարկել է ԼՂ հարցն ընդդեմ ՌԴ-ի` հայտարարելով, որ ՌԴ-ն է հրահրել կոնֆլիկտը ԼՂՀ-ում եւ հանդիսանում է դրա կարգավորման խոչընդոտը: Հայ պատվիրակներն ասել են, որ դա ապատեղեկատվություն է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ