"ԱՇԽԱՐՀԻՆ ՄԵՋՔՈՎ ՇՈՒՌ ԵԿԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈՐՁԵՐՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԱՆՑՆԵՆ"
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՅԻ ՓՈՐՁԵՐՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԱՆՑՆԵՆ"
Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածությունը չնայած պայմանավորված չէ պաշտոնական Անկարայի կողմից Հայոց ցեղասանության հանդեպ ցուցաբերվող մերժողական կեցվածքի հետ, այնուամենայնիվ, որոշ ռուս փորձագետների կարծիքով` հնարավոր է, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն այնքան սրվեն, որ Թուրքիան Ռուսաստանից նույնպես ետ կանչի իր դեսպանին: "Ռուսաստանից Թուրքիայի ետ կանչելը կամ չկանչելը կարեւոր չէ: Կարեւորն այն է , որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ դրական զարգացում չունեն, քանի որ մինչեւ հիմա երկրները չեն հաջողել համաձայնության գալ գազի գնի վերաբերյալ",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ:
Ռուս-թուրքական կոնֆլիկտը չնայած տնտեսական բնույթ ունի, սակայն այն, որ Թուրքիա պետությունը գնալով նմանվում է եռացող կաթսայի, անժխտելի է, որի պատճառներից մեկն էլ հենց Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհայնացում էր: Ռ. Սաֆրաստյանը չի կասկածում, որ աշխարհին "մեջքով" շրջվելու Թուրքիայի "փորձերն" ապարդյուն կանցնեն, քանի որ նրան չի հաջողվի կանգնեցնել համաշխարհային մակարդակով սկսված Հայոց ցեղասպանության ճանաչման շղթայական ռեակցիան, իսկ թուրքական կողմի ջղաձգումները նոր մարտահրավերների առջեւ կկանգնեցնեն պաշտոնական Անկարային: "Թուրքիայի նման դիրքորոշումը հայերի Ցեղասպանության վերաբերյալ` կեղծիքների կոպիտ շարունակումը, ես կարծում եմ Թուրքիային քաղաքակիրթ աշխարհից տանում է դեպի մեկուսացում",- ասում է Ռ. Սաֆրաստյանը, իսկ Հայաստանն ինչ կարող է շահել դրանից` հարցին Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքն այսպիսին է.
"Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, որոնք տեղի ունեցան եւ շարունակվում են ամբողջ աշխարհում, ցույց տվեցին, որ մեր ցավը կիսում է աշխարհը: Նաեւ ականատես եղանք այն փաստին, որ աշխարհում ավելի մեծ թափ ստացավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ալիքը, որը ավելի կուժեղանա գնալով, ես դրանում համոզված եմ: Մյուս կողմից` մենք պետք է լրջորեն մտածենք նոր փուլի` հատուցման, պահանջատիրության հարցը բարձրացնելու մասին: Սա է մեր հիմնական նպատակը: Ես կարծում եմ, որ մեր հետագա խնդիրները պետք է այդ տեսանկյունից քննարկենք",- ասում է Ռ. Սաֆրաստյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
