ՏՆՕՐԵՆԻՆ ՄԻՆՉ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՆ ԷԻՆ ԱԶԱՏԵԼ
Արխիվ 12-16ՏՆՕՐԵՆԻՆ ՄԻՆՉ
ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՆ ԷԻՆ ԱԶԱՏԵԼ
Օրերս ձերբակալվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատություն ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վստահված գույքի հափշտակության ու պաշտոնեական կեղծիքի մեջ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանելով այս պատմությունը` ասաց.
- Կապանի գիշերօթիկի տնօրենը, աշխատանքից հեռացվել էր շատ ավելի շուտ, քան նա կալանավորվել է: Ես Ձեզ ավելին ասեմ. խնդիրը հայտնաբերվել է մեր կողմից, այսինքնª նախարարությունում համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետոª մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել, եւ դրա արդյունքում է տվյալ անձը ազատվել աշխատանքից` ոչ պատշաճ կառավարում իրականացնելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
