ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է. «ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎՏԱՆԳՎՈՒՄ»
Արխիվ 12-16ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է. «ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎՏԱՆԳՎՈՒՄ»
«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, եւ այսօր շարունակում են թալանվել, պղծվել մյուս եկեղեցիները: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել` տեղափոխվել Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, մյուս մասը դուրս է գալիս երկրից, մնացածն էլ շարունակում են մնալ տեղում»,- երեկ ՀՀ կառավարության նիստում ասաց Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ հավելեց. «Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում»: Այնուամենայնիվ, ըստ նախարարի, խուճապային եւ լարված իրավիճակն արդեն անցել է, քանի որ վերականգնվել է ջուրը եւ հոսանքը: Ապա շեշտեց, որ 300 սիրիահայ են եկել Հայաստան, եւ ՀՀ կառավարությունը` վարչապետի հանձնարարականով կհրավիրեն միջգերատեսչական ժողով` հասկանալու, թե որ գերատեսչությունը որ ուղղությամբ կարող է աջակցել հայրենիք վերադարձած հայերին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
