ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է. "ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎՏԱՆԳՎՈՒՄ"
Արխիվ 12-16ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է. "ՍԻՐԻԱՅՈՒՄ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎՏԱՆԳՎՈՒՄ"
"Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, եւ այսօր շարունակում են թալանվել, պղծվել մյուս եկեղեցիները: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել` տեղափոխվել Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, մյուս մասը դուրս է գալիս երկրից, մնացածն էլ շարունակում են մնալ տեղում",- երեկ ՀՀ կառավարության նիստում ասաց Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ հավելեց. "Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում": Այնուամենայնիվ, ըստ նախարարի, խուճապային եւ լարված իրավիճակն արդեն անցել է, քանի որ վերականգնվել է ջուրը եւ հոսանքը: Ապա շեշտեց, որ 300 սիրիահայ են եկել Հայաստան, եւ ՀՀ կառավարությունը` վարչապետի հանձնարարականով կհրավիրեն միջգերատեսչական ժողով` հասկանալու, թե որ գերատեսչությունը որ ուղղությամբ կարող է աջակցել հայրենիք վերադարձած հայերին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
