ԱԳՆ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՌԻԳԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԱԳՆ-Ն ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՌԻԳԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում երեկ մեկնարկեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովը: Նշենք, որ ՀՀ նախագահը նույնպես ժամանել է Ռիգա, մինչդեռ, կարծես թե, գագաթնաժողովը բոյկոտել է Ադրբեջանի նախագահն ու ներկայացել արտգործնախարարի մակարդակով: Ի դեպ, արդեն իսկ շրջանառության մեջ է դրված գագաթնաժողովի հռչակագրի ամփոփիչ տեքստը, որում տեղ է գտել նաեւ Ուկրաինայի ամբողջականության հարցը: Վերոնշյալ կետում մասնավորապես օգտագործված է Ռուսաստանի կողմից «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ապօրինի բռնակցում» արտահայտությունը, ինչին կտրականապես դեմ են գագաթնաժողովին մասնակցող ԵՏՄ անդամ Հայաստանն ու Բելառուսը: Ի դեպ, ամփոփիչ հռչակագրում նախնական տվյալների համաձայն, հատուկ կետ կա ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս իրավիճակում, թե ինչպիսի՞ որոշում կկայացնի հայաստանյան պատվիրակությունն ու ընդհանրապես ի՞նչ կարելի է ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ, բայց ապարդյուն. «Հայտարարություն պիտի լինի: Ընդհանուր տեքստը շատ շուտ կլինի, կտեսնեք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
