ԳՈՐԻՍԻ ՄԻՋԱԴԵՊԻՑ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՏՂԱՅԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ
Արխիվ 12-16ԳՈՐԻՍԻ ՄԻՋԱԴԵՊԻՑ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՏՂԱՅԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ Է ԱՆՑԵԼ
«Երեկ Մոսկվայում բարեհաջող է անցել Հարությունի առաջին վիրահատությունը, երկու փուլով է լինելու` երկրորդ վիրահատությունը կլինի մի քանի օր հետո: Բժիշկը ասել է, որ նորմալ է անցել, եւ հնարավոր է, որ ամեն դեպքում աչքը պահպանվի, պատկերներ հնարավոր է այլեւս չտեսնի, բայց արեւի լույս տեսնելու հնարավորություն դեռ կա»,-այս մասին տեղեկացանք մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Հարություն Զաքարյանի ընկերը` Տիգրան Կարապետյանից:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Հ.Զաքարյանը մարմնական վնասվածք էր ստացել է, Գորիսի Սդըղի գյոլ կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ վնավածքներ է ստացել նաև վերջինիս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
