ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ «ԱՆՀԵՏԱՑԵԼ» ԳՈՐԻՍԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾԻՑ
Արխիվ 12-16ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ «ԱՆՀԵՏԱՑԵԼ» ԳՈՐԻՍԻ ՄԻՋԱԴԵՊԻ ԳՈՐԾԻՑ
«Իրավունքն» այսօր մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազության 2014 թ-ի հաշվետվության, Ավետիսյանների գործի ու Գորիսի միջադեպի մասին:
-Պրն Կոստանյան, դատելով դատախազության նախորդ տարվա հաշվետվությունից, հաղորդումից, հաշվետվությունում ներկայացված թվերից ու հիմնավորումներից` կարո՞ղ ենք ասել, որ Դուք դժգոհ եք իրապահների` հատկապես ոստիկանության աշխատանքից, քանի որ թերացումների մասին էիք խոսել:
- Թերացումներ կան բոլոր համակարգերում: Իմ հաշտվետվության մեջ ներկայացվածը հիմնավորում է, որ բոլոր ոլորտներում` այդ թվում օպերատիվ հետախուզական ու քննչական մարմիններում աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված եւ գործնական կոնցեպտուալ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն կա:
- ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպե՞լ եք, փորձե՞լ եք միասին շտկել թերացումները:
- Միասին հիմա էլ շտկում ենք: Ամեն օր իրականացվում ենք ոստիկանության ու քննչական կորպուսի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
-Արդյոք ժամանակն ի վնաս մեզ չի աշխատում այն առումով, որ ձգձգտվում է ՌԴ դատախազի պատասխանը Ձեր նամակին: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները, փաստաբանները եւս ունեն այդ մտահոգությունը:
-Ժամանակի սղություն հարցում չկա, մտահոգվելու կարիք չունենք:
-Պարոն Կոստանյան Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը վերջերս հայտարարել էր, որ Գորիսի միջադեպից պակասում են կարեւոր փաստաթղթեր, սակայն թե՛ ՊՆ քննչական ծառայությունը, թե՛ ԱԱԾ-ն անպատասխան են թողել այս հայտարարությունը: Որպես գլխավոր դատախազ` Ալումյանի այս հայտարարությանն ընթացք կտա՞ք:
- Ալումյանն այդ հարցը բարձրացրել էր դատարանում գործի քննության ընթացքում, եւ դրան տրվել է սպառիչ պատասխան: Քննիչը հրավիրվել է դատարան եւ ցուցմունք տվել այդ կապակցությամբ, ասել է` ինչով են պայմանավորված փաստաթղթային այդ տարբերությունները: Քննիչի կողմից կազմվել է արձանագրություն վերծանումների էջակալման հետ կապված: Արձանագրության մեջ 16-ի փոխարեն 26 էր գրել: Ստացվում է, որ վերծանումները ոչ թե 16, այլ 26 էջ են: Դատարանում տված ցուցմունքի արդյունքում պարզվեց, որ վերծանումն ու լազերային սկավառակը, որի վրա ձայնագրված է այդ խոսակցությունը, կցված են քրեական գործին: Հետեւաբար նման խնդիր չկա (նկատի ունի կարեւոր փաստաթղթերի պակասը-խմբ.):
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
