Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ, ԴԱՏԻ ԿՏԱՄ, ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՉԷ, ԻՆՉ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ, ԴԱՏԻ ԿՏԱՄ, ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

ՉԷ, ԻՆՉ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ

 

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր  ԱԺ-ում անդրադառնալով հանրության շրջանում տարածված այն լուրերին, թե նա պաշտպանում է Սյունիքի մարզպետ, վերջին օրերին կրկին սկանդալների մեջ հայտնված Սուրիկ Խաչատրյանին, հերքեց այդ լուրերը: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը խնդրեց, որ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, որպեսզի հասարակական ընկալման առումով խնդիրներ չառաջանան, Կոստանյանը հստակ հայտարարի, որ այդ անձը կպատժվի, եթե այդ հանցագործությունը կատարել է:

«Հասկացանք` ես գլխավոր դատախազ եմ,  բայց ես էլ մարդ եմ ու  հասկանում եմ` այդ հանցագործությունը  վաղը կարող է  լինել իմ հարազատի կամ իմ դեմ լինի:  Դատի կտամ ցանկացածի: Սուրիկ Խաչատրյանը չէ, ով ուզում  է, ինչ Սուրիկ Խաչատրյան ուզում է լինի:  Ես պաշտպանում եմ օրենքը, ում օգտին  էլ դա լինի»,-  հայտարարեց  պրն Կոստանյանը:

Հ.Գ. Հետաքրքիր է, Սուրեն Խաչատրյանի մասին այդպես արտահայտվելով ում համար եւ ինչու է ցանկանում է «աչոկ» հավաքել գլխավոր դատախազը եւ ինչու է նա իրեն նման վիրավորական արտահայտություն թույլ տալիս  քաղաքացու նկատմամբ: «Իսկ բոլորին դատի կտամ» արտահայտությունը հիշեցնում է հայտնի ներկայացումը` «Ես եմ, եկել եմ», որտեղ  գլխավոր հերոսուհին, ում կերպարը կերտել է սիրված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, բարկացած կաշառակեր պաշտոնյաների քաշքշուկներից, ասում է «Դատի եմ տալու, բոլորիդ մեկ-մեկ նստացնելու եմ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ