Ի՞ՆՉ Է ՊԱՏՄԵԼ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ Է ՊԱՏՄԵԼ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան շուրջ մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որի ժամանակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, վիրավորվեց: Զարուհի Փոստանջյանը վստահ է` Գեւորգ Կոստանյանը, ով այդ ժամանակ ՀՀ զինդատախազ էր, ուղղորդել է գործը:
Գեւորգ Կոստանյանը գրեթե նույն պատասխանը տվեց տիկին Փոստանջյանին` խորհուրդ տալով մասնագիտական գործունեություն իրականացնել, կարդալ գործին առնչվող բոլոր փաստերը, որոշումները, ապա նա իր դիրքորոշումը կփոխի: «Դեպքի հաջորդ օրը` ես անմիջապես մեկնել եմ Գորիս, ավելին` ես գնացել եմ նաեւ հոսպիտալ, որտեղ գտնվել է վիրավոր Արտակ Բուդաղյանը, խոսել նրա հետ: Վերջինս պատմել է` ինչ է տեղի ունեցել, դեպքի օրրը` հունիսի մեկին, ով է եղել դեպքի վայրում, ինչքան ինքը հիշում է»,-
Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի ձերբակալմանը, որը, ըստ պատգամավորի, եղել է հանրային ճնշմամբ, ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ երբեւէ ինքը ոչ մի որոշում չի կայացրել հանրային ճնշման ներքո եւ չի էլ անի:
Հ.Գ. Փաստորեն, Գեւորգ Կոստանյանի համար միեւնույնն է, թե հանրությունն այս կամ այն հարցի վերաբերյալ ինչ կարծիք կամ պահանջ ունի: Կարեւորը նրա համար, հավանաբար, միայն իրավաբանական բառակույտերով հագեցած անհասկանալի ու երբեմն էլ կասկածելի հիմնավորումներն են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
