Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԵՐ ՎԻՃԱԿԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՄԵՄԱՏ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԼԱՎ Է. ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

ՄԵՐ ՎԻՃԱԿԸ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՄԵՄԱՏ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԼԱՎ

Է. ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ

 

Այն պահից, երբ Հայաստանը դարձավ եվրախորհրդի անդամ, 2002 թվականից, եւ Հայաստանի քաղաքացիները սկսեցին դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան, Հայաստանը այնտեղ պարտվել է շուրջ 55 գործ: Այդ առումով ՀՀ գլխավոր դատախազը Հայաստանի վիճակը համարել է բարվոք, իսկ Մոլդովայի առումով նույնիսկ երկու անգամ լավ: 2002 թվականից մինչ այսօր ՀՀ քաղաքացիները եվրոդատարանում Հայաստանից պահանջել են 15 մլն. եվրո: Վերոհիշյալ 55 գործով բավարարվել է 802 հազար եվրոյի փոխհատուցման պահանջը, սակայն այդ գումարի մի մասը՝ 360 հազարը առնչվում է պետական կարիքների համար բռնազավթած բնակարանների հետ: Եվ այն փոխհատուցել է ոչ թե պետությունը այլ կառուցապատողները, ովքեր մարդկանց վտարել են իրենց տներից եւ տեղում կառուցել են շքեղ հյուրանոցներ կամ էլիտար բազմահարկանի շենքեր: Գլխավոր դատախազը նշեց նաեւ, որ ՄԻԵԴ ուղարկած դիմումների 2/3-ը մերժվում է ի սկզբանե:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ