ԼՕՏ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ կամ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԼՕՏ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԽՆԴՐՈՒՄ Է ԻՐԵՆ ՉԶԱՆԳԱՀԱՐԵԼ կամ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2013 թվականին Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը Հայաստանում տրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհական LOT ավիաընկերության կողմից Հայաստան թռիչքները վերսկսելու մասին: Նա կարեւորեց Հայաստան-Լեհաստան համագործակցության զարգացումը, որտեղ նա տեսնում է բիզնես եւ տուրիզմի ներուժի զարգացումը:Սակայն կարծես ԼՕՏ-ը այդքան էլ հետաքրքված չէ փոխնախարարի նպատակը իրականացնելու մեջ: Առաջին դեպքը չէ, որ մամուլում հայտնվում է ավիաընկերությունից դժգոհ մնացած քաղաքացիների բողոքները:
Այսօր "Իրավունքին" զանգահարած քաղաքացին դժգոհություն հայտնեց, որ զանգահարելով ավիաընկերության գրասենյակ, նա հանդիպեց կոպիտ սպասարկման, որտեղ ի պատասխան նրա դժգոհության, խորհուրդ տվեցին այլեւս չզանգահարել:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Panorama.am-ը տեղեկացրել էր այլ դեպքի մասին, որ ԼՕՏ ավիաընկերությունով Վարշավա- Երեւան թռիչք իրականացնող հայերը այդպես էլ Երեւան չէին հասել: Եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը ուղևորվել էր Թբիլիսի: Արդյունքում մեր հայրենակիցները ամենքն իր միջոցներով հասան Երևան: Հետագայում Երեւանի գրասենյակից նրանք որեւէ փոխհատուցում չստացան: Ուշագրավ է, որ նույն ինքնաթիռով եկող իտալացիների խմբին ավիաընկերության ներկայացուցիչը տրանսպորտ տրամադրեցին Երևան գալու համար: Ուղեւորները դժգոհում էին նաեւ անձնակազմի կոպիտ վերաբերմունքից եւ թռիչքի սպասարկման ցածր որակից:
Հավանաբար լեհերը իրենց դրել են վերին արտի ցորենի տեղ:
Փոխհատուցում չստացած քաղաքացիներն էլ ճիշտ կլիներ դիմեին դառարան` անպատիժ չթողնելու անպատասխանատու ավիաընկերությանը:
Զ. Սարգսյան
