ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԵՂԵԼ
Արխիվ 12-16ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԵՂԵԼ
Մայիսի 16-ին Բուդապեշտում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային եռօրյա նստաշրջանը, որին մասնակցել են 51 երկրներ՝ ներառյալ 28 անդամ երկրներ եւ 14 ասոցացվածներ, 270 ներկայացուցիչներ: Հայկական կողմը եւս մասնակցել է նստաշրջանին:
«Իրավունքի» տեղեկություններով` նստաշրջանի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես, բազում քննադատություններ են հնչեցվել Արեւմուտքի մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից ՌԴ-ի հասցեին, սակայն հայկական պատվիրակության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ արձագանքել է այդ քննադատություններին` ասելով, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Ի պատասխան մեր պատվիրակի այս ելույթին` Արեւմուտքի ներկայացուցիչներից մեկն էլ ասել է. «Այդ դեպքում Դուք էստեղ ի՞նչ եք անում»:
«Իրավունքի» հետ զրույցում Նահապետյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ դրանք ապատեղեկատվություն են: Հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ հարցադրումներ եղել են ՌԴ-ի դեմ, բայց դրանց կապակցությամբ Հայաստանը տվել է պարզաբանումներ «Ռուսաստան-Եվրաատլանտյան անվտանգություն» զեկույցի շրջանակներում:
Պրն Նահապետյանը կարեւոր է համարում նման նստաշրջաններին մասնակցելը, ընդ որում` ոչ միայն այդ համատեսքստում, այլեւ ընդհանրապես խորհրդարանական այդ վեհաժողովում: «Հայաստանն ակտիվ ներդրում ունի ոչ միայն տարածաշրջանի ու մեր երկրի անվտանգության վերաբերող խնդիրների քննարկումներին, այլեւ գլոբալ կարեւոր հարցադրումներ են հնչում, որոնց առնչությամբ Հայաստանը ներկայացում է իր դիրքորոշումը»,- եզրափակեց Նահապետյանը:
Ի դեպ, նստաշրջանում քննարկվել է ՆԱՏՕ-ն շահարկել է ԼՂ հարցն ընդդեմ ՌԴ-ի` հայտարարելով,որ ՌԴ-ն է հրահրել կոնֆլիկտը ԼՂՀ-ում եւ հանդիսանում է դրա կարգավորման խոչընդոտը: Հայ պատվիրակներն ասել են, որ դա ապատեղեկատվություն է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
