Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՇԽԱՐՀԻՆ ՛՛ՄԵՋՔՈՎ՛՛ ՇՈՒՌ ԵԿԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՛՛ՓՈՐՁԵՐՆ՛՛ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԱՆՑՆԵՆ. ԹՈՒՐՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԻՆ ՛՛ՄԵՋՔՈՎ՛՛ ՇՈՒՌ ԵԿԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ

՛՛ՓՈՐՁԵՐՆ՛՛ ԱՊԱՐԴՅՈՒՆ ԿԱՆՑՆԵՆ. ԹՈՒՐՔԱԳԵՏ

 

Վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածությունը չնայած պայմանավորված չէ պաշտոնական Անկարայի կողմից Հայոց Ցեղասանության հանդեպ ցուցաբերվող մերժողական կեցվածքի հետ, այնուամենայնիվ, որոշ ռուս փորձագետների կարծիքով հնարավոր է, որ երկու երկրների միջև հարաբերություններն այնքան սրվեն, որ Թուրքիան Ռուսաստանից նույնպես ետ կանչի իր դեսպանին: «Ռուսաստանից Թուրքիայի ետ կանչելը կամ չկանչելը կարևոր չէ: Կարևորն այն է , որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ դրական զարգացում չունեն, քանի որ մինչև հիմա երկրները չեն հաջողել համաձայնության գալ գազի գնի վերաբերյալ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ռուս-թուրքական կոնֆլիկտը չնայած տնտեսական բնույթ ունի, սակայն այն, որ Թուրքիա պետությունը գնալով նմանվում է եռացող կաթսայի անժխտելի է, որի պատճառներից մեկն էլ հենց Հայոց Ցեղասպանության ճանաչման համաշխարհայնացում էր: Ռ.Սաֆրաստյանը չի կասկածում, որ աշխարհին «մեջքով» շրջվելու Թուրքիայի «փորձերն» ապարդյուն կանցնեն, քանի որ նրան չի հաջողվի կանգնեցնել համաշխարհային մակարդակով սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչման շղթայական ռեակցիան, իսկ թուրքական կողմի ջղաձգումները նոր մարտահրավերների առջև կկանգնեցնի պաշտոնական Անկարային: «Թուրքիայի նման դիրքորոշումը հայերի Ցեղասպանության վերաբերյալ՝ կեղծիքների կոպիտ շարունակումը, ես կարծում եմ Թուրքիային քաղաքակիրթ աշխարհից տանում է դեպի մեկուսացում»,- ասում է Ռ.Սաֆրաստյանը, իսկ Հայաստանն ինչ կարող է շահել դրանից հարցին Արևելագիտության ինստիտուտի տնօրենի կարծիքն այսպիսին է.

«Ցեղասպանության 100- ամյակի միջոցառումները, որոնք տեղի ունեցան և շարունակվում են ամբողջ աշխարհում, ցույց տվեցին, որ մեր ցավը կիսում է աշխարհը: Նաև ականատես եղանք այն փաստին, որ աշխարհում ավելի մեծ թափ ստացավ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ալիքը, որը ավելի կուժեղանա գնալով, ես դրանում համոզված եմ: Մյուս կղմից մենք պետք է լրջորեն մտածենք նոր փուլի՝ հատուցման, պահանջատիրության հարցը բարձրացնելու մասին: Սա է մեր հիմնական նպատակը: Ես կարծում եմ, որ մեր հետագա խնդիրները պետք է այդ տեսանկյունից քննարկենք»,- ասում է Ռ.Սաֆրաստյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ