ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԳԱՂՏԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»
Արխիվ 12-16ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԳԱՂՏԱԶԵՐԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՉԻ
ՔՆՆԱՐԿՎԵԼ»
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին հարց ուղղեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպին, որի ժամանակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Գեւորգ Կոստանյանի պատասխանը, սակայն, չբավարարեց Նիկոլ Փաշինյանին, ով զայրացած Կոստանյանի պատասխանը համարեց ԽՍՀՄ հայտնի էքստրասենս Կաշպիրովսկու ժեստերով ու իրավաբանական բառակույտով պատասխան, քանի որ այդպես էլ պարզ չէ`արդյոք գաղտնալսել են Սյունիքի մարզպետի հեռախոսները: Գեւորգ Կոստանյանը պահանջեց հարգանքով խոսել իրավաբանության մասին: «Ես եւս կարող եմ ձեր էմոցիոնալ հարցադրումներին ադեկվատ պատասխանել, բայց հարգում եմ ձեր կարծիքը, եթե անգամ այն ինձ համար ընդունելի չէ»,- ասաց գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի հեռախոսները գաղտալսելուն, դատարանում այդ հարցն անգամ չի էլ քննարկվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
